Լրահոս

21.07.2009 15:55


ՍԴՀԿ ատենապետ. «Ես չեմ կիսում ո՛չ Ժիրայր Սեֆիլանի ծայրահեղ տեսակետը, ո՛չ էլ, ինչ–որ տեղ, Լևոն Տեր–Պետրոսյանի»

ՍԴՀԿ ատենապետ. «Ես չեմ կիսում ո՛չ Ժիրայր Սեֆիլանի ծայրահեղ տեսակետը, ո՛չ էլ, ինչ–որ տեղ, Լևոն Տեր–Պետրոսյանի»

-Ես ձեզ վստահեցնում եմ, որ այսօրվա ընդդիմությունում գերիշխում է մե՛ր, այլ ոչ թե Տեր-Պետրոսյանի գաղափարը,- դեմ արտահայտվելով Արցախի ազատագրված տարածքների հանձնմանը՝ այսօր «7օր»-ին ասել է ՀԱԿ անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Անդրադառնալով Ժ. Սեֆիլյանի այս հայտարարությանը՝ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «7օր»-ին ասել է, թե հարցում չի արել և չգիտի նաև՝ ինչպե՞ս է Ժ. Սեֆիլյանը հաշվարկել, թե ո՞ր տեսակետի կողմնակիցներն են ՀԱԿ-ում ավելի շատ.

-Ես չեմ կիսում ո՛չ Ժիրայր Սեֆիլանի ծայրահեղ տեսակետը, ո՛չ էլ, ինչ-որ տեղ, Լևոն Տեր-Պետրոսյանի։ Ավելի ճիշտ, ես ընդունում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներն այն մասով, որ ինքն առաջնորդվում է այսօր ստեղծված իրավիճակով։ Բայց, իհարկե, որպես ՍԴՀԿ ատենապետ՝ ես ցավով եմ մտածում, որ երբևիցե ինչ-որ հող կհանձնվի Ադրբեջանին։

Իսկ այսօր ստեղծված իրավիճակը, ըստ Լ. Սարգսյանի, այն է, որ նոր պատերազմում Հայաստանը դժվար թե հաղթի, հետևաբար և մեծ կորուստներից խուսափելու համար պետք է որոշ զիջումների գնալ՝ ԼՂ-ի անկախության կարգավիճակը ստանալու դիմաց։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը