Արևելագետ. «Տարածքների շուրջ պետք է բանակցի Ղարաբաղը»
-Այն տարածքները, որոնք կարող են փոխանակվել, հանձնվել Ադրբեջանին, պատկանում են Ղարաբաղին և միայն Ղարաբաղը կարող է բանակցել՝ ո՛ր տարածքները պետք է պահի իր կազմում, ո՛ր տարածքները նա կարող է վերադարձնել Ադրբեջանին՝ փոխարենը ստանալով անվտանգության երաշխիքներ։ Դա այն խնդիրն է, որի շուրջ Ադրբեջանի հետ պետք է բանակցի միայն Ղարաբաղը,- «Փաստարկ» ակումբում ասել է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Նա նաև նշել է, որ հայկական դիվանագիտության առջև ծառացած խնդիրն այսօր Ղարաբաղին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելն է։

7or.am