Ռուբեն Սաֆրաստյան. «Մադրիդյան սկզբունքներն ամենաբարենպաստն են, որ եղել են»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ասել է, որ իր կարծիքով դրանք «ամենաբարենպաստն են, որ եղել են»։ Միայն հիշեցումից հետո, որ նույնիսկ ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանը հայտարարել է, թե Մադրիդյան սկզբունքներն ընդամենը հիմք են բանակցությունների համար, և պաշտոնապես դրանց հավանություն տրված չէ, Ռուբեն Սաֆրաստյանը վերամեկնաբանել է.
-Ես չասացի, որ շատ բարենպաստ են, ես ասացի, որ եղածների միջից ամենաբարենպաստն են։ Դա նշանակում է, որ դրական առումով որոշ տեղաշարժ կա դեպի մեր շահերի կողմը։ Սակայն դա չի նշանակում, թե այդ սկզբունքները մեզ համար 100%-ով բարենպաստ են։ Այնտեղ կան այնպիսի հանգամանքներ, որոնք ինձ համար պարզ չէ, թե ինչպես պետք է իրականություն դառնան։ Վերջիվերջո, Մադրիդյան սկզբունքներն ընդամենը սկզբունքներ են, որոնք ենթակա են վերանայման։ Այնպես որ, հնարավոր չէ Մադրիդյան սկզբունքների շուրջ փաստաթուղթ ստեղծել և ստորագրել։ Բանակցային գործընթացը պետք է ընթանա, և այդ բանակցությունների ընթացքում է, որ մեր դիվանագիտությունը պետք է այնպիսի առաջընթաց արձանագրի, որը հնարավորություն կտա մեզ մի օր ասել, թե Մադրիդյան սկզբունքների վերջնական տարբերակը մեզ համար բարենպաստ է։

7or.am