Լրահոս

29.01.2011 10:08


Եգիպտոսի նախագահն արձակել է կառավարությունը

Եգիպտոսի նախագահն արձակել է կառավարությունը

Եգիպտոսի նախագահ Խոսնի Մուբարակը, երկրում տիրող չորսօրյա անկարդություններից ու ցույցերից հետո, շաբաթ հայտարարել է կառավարության հրաժարականի մասին։

-Ես այսօր կառավարությունից պահանջել եմ նրա հրաժարականը։ Վաղը կնշանակեմ նոր կառավարություն,-ասել է Մուբարակը հեռուստաեթերով ժողովրդին դիմելու ժամանակ։

Ինչպես փոխանցում է «gazeta.ru»-ն՝ իր խոսքում Եգիպտոսի առաջնորդը ընդգծել է, որ պաշտպանում է ժողովրդի ազատ կամքի արտահայտման, ցույցեր կազմակերպելու իրավունքը, միաժամանակ նշելով, որ մի շարք դեպքերում ցուցարարները անցել են օրենքի սահմանները։

Իր խոսքերով՝ բռնության և անիշխանության օգնությամբ հնարավոր չի լինի ստեղծել այն ապագան, որի մասին երազում է եգիպտական ժողովուրդը։ Միաժամանակ Խոսնի Մուբարակը խոստացել է, որ մոտ ապագայում նոր քայլեր կձեռնարկվեն երկրի ժողովրդավարացման, կենսամակարդակի ու սոցիալական ծառայությունների բարելավման, գործազրկության դեմ պայքարի ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը