Տաջիկստանի խորհրդարանը կքննարկի ռուսական ռազմական բազայի կարգավիճակի հարցը
Տաջիկստանում սկսվել է ռուսական 201-րդ ռազմական բազայի կարգավիճակի վերաբերյալ Ռուսաստանի հետ ստորագրած համաձայնագրի վավերացման գործընթացը։ Այդ մասին հայտնում են Տաջիկստանի նախագահի մամլո գրասենյակից։
Փաստաթուղթն արդեն ուղարկվել է երկրի խորհրդարան։
2012թ. հոկտեմբերին ստորագրված համաձայնագիրը Ռուսաստանը վավերացրել է դեռևս այս տարվա մայիսին։ Հիշեցնենք, որ, ըստ Ռուսաստանի և Տաջիկստանի միջև 2012թ. հոկտեմբերի 5-ին ստորագրված համաձայնագրի, ռուսական 201-րդ ռազմական բազան Տաջիկստանի տարածքում կտեղակայվի մինչև 2049թ.–ը։ Դրա դիմաց Ռուսաստանն արդիականացնելու է Տաջիկստանի բանակը։
Տաջիկստանի խորհրդարանը կքննարկի ռուսական ռազմական բազայի կարգավիճակի հարցը
Տաջիկստանում սկսվել է ռուսական 201-րդ ռազմական բազայի կարգավիճակի վերաբերյալ Ռուսաստանի հետ ստորագրած համաձայնագրի վավերացման գործընթացը։ Այդ մասին հայտնում են Տաջիկստանի նախագահի մամլո գրասենյակից։
Փաստաթուղթն արդեն ուղարկվել է երկրի խորհրդարան։
2012թ. հոկտեմբերին ստորագրված համաձայնագիրը Ռուսաստանը վավերացրել է դեռևս այս տարվա մայիսին։
Հիշեցնենք, որ, ըստ Ռուսաստանի և Տաջիկստանի միջև 2012թ. հոկտեմբերի 5-ին ստորագրված համաձայնագրի, ռուսական 201-րդ ռազմական բազան Տաջիկստանի տարածքում կտեղակայվի մինչև 2049թ.–ը։ Դրա դիմաց Ռուսաստանն արդիականացնելու է Տաջիկստանի բանակը։