Սիրիական ճգնաժամին նվիրված «Ժնև-2» համաժողովը կկայանա
Սիրիական ճգնաժամին նվիրված «Ժնև-2» համաժողովն, ամենայն հավանականությամբ, կկայանա հոկտեմբերին։ «Վզգլյադ»–ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը France-24-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ երեկ այս հարցը քննարկել է Ժնևում գտնվող ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի հետ։ Վերջինս խորհրդակցություններ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ։
ՄԱԿ գլխավոր քարտուղարը նաև հայտնել է, թե համաժողովի նախապատրաստական աշխատանքը պետք է հստակեցնի՝ ով է ներկայացնելու սիրիական ընդդիմությունը, և կմասնակցի՞ դրան արդյոք Իրանը։