Լրահոս

18.07.2009 16:40


Տու-154 օդանավի զոհերի աճյունները խորհրդանշող սափորները տեղափոխվել են Հայաստան

Տու-154  օդանավի զոհերի  աճյունները խորհրդանշող սափորները տեղափոխվել են Հայաստան

«Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիրում այսօր ժամը 12.08 րոպեին վայրէջք է կատարել  Թեհրանից ժամանող այն օդանավաը, որը  Հայաստան է տեղափոխել հուլիսի 15-ին Թեհրանում կործանված Տու-154 օդանավում զոհվածների հարազատներին: Նրանք իրենց հետ  հայրենիք են բերել խորհրդանշական սափորները, որոնք էլ հենց բեռնահամալիրի տարածքում տեղափոխվել են դագաղների մեջ:

Այնուհետև տեղի է ունեցել եկեղեցական ծիսակարգ։ Ընթերցվել է աղոթք՝ հանուն մեռյալների  հոգիների խաղաղության:

Բեռնահամալիրից դագաղները տեղափոխվել են ըստ բնակության հասցեների:

 

Այս խորագրի վերջին նյութերը