Աշխարհ

07.09.2013 10:07


Աբխազիայի իշխանություններին զարմացրել է Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը

Աբխազիայի իշխանություններին զարմացրել է Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը

Աբխազիայի իշխանություններին զարմացրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը, իբր Աբխազիան տվել է իր համաձայնությունը բացել նախկին Անդրկովկասյան երկաթգծի տարանցիկ հատվածը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Աբխազիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Կրիստիան Բժանիան։

Երեկ Արթուր Բաղդասարյանը լրագրողներին հայտնել էր, թե Ռուսաստանը, Վրաստանն ու Աբխազիան

համաձայն են բացել երկաթգծի աբխազական հատվածը։ «Երկաթգծի աբխազական հատվածի բացման հարցը երկար ժամանակ չի բարձրացվել ո՛չ ռուս–աբխազական երկխոսության, ո՛չ էլ որևէ այլ ձևաչափի շրջանակներում»,–ընդգծել է Բժանիան։։

Այս խորագրի վերջին նյութերը