Լրահոս

18.07.2009 10:48


Վրաստանի խորհրդարանը խստացրել է բողոքի ակցիա անցկացնելու պայմանները

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ մի շարք օրինագծեր է ընդունել՝ համաձայն որոնց բողոքի ակցիայի մասնակիցներն իրավունք չեն ունենա մի շարք պետական հաստատություններից առնվազն 20 մետր հեռավորության վրա ցույց անցկացնել:

Ցույցերի պատճառով փողոցների ամբողջական փակումը կթույլատրվի միայն այն ժամանակ, եթե բողոքի ակցիայի համար «անհրաժետ» քանակությամբ մասնակից հավաքվի։ «Անհրաժեշտ» քանակության մասնակիցների կոնկրետ թիվն օրինագծում նշված չէ։

Բացի այդ, օրենքի պահապաններին թույլատրվել է ցուցարաների նկատմամբ ոչ մահացու զենք օգտագործել։

Բողոքի ակցիայի կաննոների խախտման համար սահմանված տուգանքը 400 լարիից(մոտ 243 դոլլար) բարձրացվել է՝ դառնալով 500 լարի(մոտ 300) դոլլար։

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ ընդունված օրինագծերը հակասում են Վրաստանի Սահմանադրությանը և Մարդու իրավունքների եվրոպական հուշագրին։

 

Այս խորագրի վերջին նյութերը