Լրահոս

21.01.2011 17:34


Հայտնվել է նոր՝ մահացու վտանգավոր թմրանյութ

Բելգիայի թմրավաճառները տարածում են մահացու վտանգավոր նոր սինթետիկ թմրանյութ, որի օգտագործումից արդեն մեկ երիտասարդ մահացել է, իսկ մեկ ուրիշը ծայրահեղ վատ վիճակում է։

Արդեն բացահայտվել է, որ այսպես կոչված «դեղին փոշին» ամֆետամինի և սինթետիկ հոգեմետ դեղերի խառնուրդ է և իր ազդեցությամբ մոտ է կոկաինին։

Նոր թմրանյութի օգտագործումից մարդկային մարմնի ջերմաստիճանն այնքան կտրուկ է բարձրանում, որ  հանգեցնում է մահացու ելքի։ Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն։

Ոստիկանությունն արդեն ձերբակալել է «դեղին փոշի» վաճառողներից մեկին։

Այս խորագրի վերջին նյութերը