Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում հուլիսի 17-ին կայացել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բարձր մակարդակով բանակցությունները:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը սկսվել է երկու երկրների արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեյի, Մեթյու Բրայզայի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցությունները շարունակել են դեմ առ դեմ ձևաչափով, որից հետո բանակցություններին կրկին միացել են համանախագահները և արտգործնախարարները:
Կողմերը կառուցողական տրամադրվածություն են ցուցաբերել՝ շարունակելու հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանձնարարել են արտգործնախարարներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին նախապատրաստական աշխատանքներ տանել նախագահների՝ այս աշնանը հնարավոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
Հանդիպման սկզբում երկու նախագահները զրուցել են դեմ առ դեմ, որից հետո նրանց են միացել նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Մեթյու Բրայզան և Բեռնար Ֆասիեն, ինչպես նաև Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպչիկը:
Թեև նախագահները լրատվամիջոցների համար հայտարարություններ չեն արել, սակայն բանակցությունների մասին իրենց տպավորություններն ու կարծիքներն են հայտնել համանախագահները։
«Մենք հույս ունենք, որ երկու երկրների նախագահները գոնե համաձայնության կգան մի քանի կարևոր սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ մինչ օրս համաձայնություն չի եղել։ Ես փոքր-ինչ հիասթափված եմ, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, սակայն սա առաջին հանդիպումն էր, երբ նախագահներն այսքան բացահայտ բանավիճում էին մեր ներկայությամբ»,- հայտարարել է ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ այսօր Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ տեղի ունեցավ կողմերի դիրքորոշումների զգալի մերձեցում մնացած հարցերի շուրջ»,–այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Ըստ նրա՝ քննարկվել են այնպիսի հարցեր, որոնք այս փուլում չեն ընկալվում, սակայն, «նախագահների տպավորություններով և մեր տպավորություններով՝ լուծումը չի բացառվում, և հանդիպումները շարունակվելու են»:
ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի Խումբն աշխատում է հավանություն ստանալ «Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ:
«Հարցերի լայն շրջանակը նախագահներից ժամանակ է պահանջում այս երկխոսությունը գնահատելու համար», - ասել է Ֆասիեն:
Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպումը՝ աշնանը