Աշխարհ

03.09.2013 09:53


ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի ազատ բանակի հրամանատարի հետ

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի ազատ բանակի հրամանատարի հետ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի ազատ բանակի հրամանատար Սալիմ Իդրիսուի հետ։ Պետքարտուղարը պարզաբանել է Բաշար Ասադի կառավարության դեմ ռազմական գործողություն իրականացնելու Վաշինգտոնի ծրագրերը։ Իր հերթին Իդրիսուն ասել է, որ ողջունում է ԱՄՆ Կոնգրեսին դիմելու նախագահ Բարաք Օբամայի քայլը։

Ինչպես հայտնի է, Օբաման Կոնգրեսի հաստատմանն է ներկայացրել սիրիական վարչակարգի դիրքերին հարվածելու թույլտվություն տվող բանաձևը։

«Մենք հասկանում ենք ժողովրդավարական երկրներում որոշումների կայացման մեխանիզմը և գիտակցում ենք, որ օրենսդիրների կողմից աջակցության դեպքում այդ քայլն ավելի արդյունավետ կլինի։ Հույս ունենք, որ բարեկամ երկրները կմիանան սիրիական վարչակարգի դեմ արշավին»,–ասել է Իդրիսուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը