Լրահոս

17.07.2009 15:25


Վահան Շիրխանյանը չի հասկանում, թե որն է Սուրեն Սուրենյանցի նպատակը

-Ես ոչ միայն համամիտ չեմ, այլև նման տեսակետների արտահայտումը համարում եմ անթույատրելի և վտանգավոր։ Իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, բարձր պաշտոնյաներ ոչ վաղ անցյալում նույն երգն էին երգում, թե մադրիդյան սկզբունքները մեզ համար բարենպաստ են։ Միայն վերջին մի շաբաթում է, որ մի քիչ լռել են: Եվ ինձ համար շատ տարօրինակ է, որ նույնիսկ նման զարգացումներից հետո Սուրենը այդպիսի բաներ է ասում։ Ի՞նչ նպատակ է հետապնդվում։ Եթե նպատակն այն է, որ աջակցեն իշխանություններին, որպեսզի նրանք հանգիստ ծրագրեն և ասեն, որ ամբողջ հասրակությունն իրենց հետ է, ապա ես դա անթույլատրելի եմ համարում։ Նույնիսկ իշխանությունը երեք նախագահների հայտարարությունից հետո  ինքն է հասկացել, որ դա հակահայկական ծրագիր է,-Սուրեն Սուրենյանցի՝ «Մադրիդյան սկզբունքները կարող են կարգավորման հիմք դառնալ, իսկ հայկական կողմից ազատագրված տարածքներն ազատագրվել էին  անվտանգության համար և, վաղ թե ուշ, այնտեղ պետք է խաղաղապահ ուժեր տեղակայվեին» հայտարարությունների վերաբերյալ ասել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։

Նա նաև նշել է, թե չի կասկածում, որ Սուրեն Սուրենյանցի կարծիքը համնկնում է Հանրապետություն կուսակցության կարծիքին, սակայն համոզված է, որ այդ կարծիքը 80 տոկոսով չի կիսում հայ ժողովուրդը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը