Լրահոս

17.07.2009 14:37


Սուրեն Սուրենյանցն արտահայտում է Արամ Զ. Սարգսյանի կարծիքը

Ղարաբաղի կարգավորման գործընթացի առումով իմ արտահայտած տեսակետների 80%-ը համընկնում է Արամ Սարգսյանի և, բնականաբար, «Հանրապետություն» կուսակցության կարծիքի հետ։ Կրկնում եմ 80%-ը։ Կան կարծիքներ, որոնք իմն են և ձևակերպումներ կան, որոնք իմն են։ Մեր կուսակցության յուրաքանչյուր անդամ չէ, որ, օրինակ, պատրաստ է հայտարարել, որ Աղդամն իր հայրենիքը չէ։ Բայց գլոբալ իմաստով, ԼՂ-ի կարհավորման գործընթացի առումով, իմ և Արամ Սարգսյանի տեսակետները համընկնում են,– ասել է Սուրեն Սուրենյանցը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք արցախյան կարգավորման վերաբերյալ նրա արտահայտած մտքերը համընկնում են Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի կարծիքին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը