Լրահոս

17.07.2009 13:54


Արամ Սաֆարյան. «X ժամին, ուզած թե չուզած, բանակցություների սեղանի շուրջն են հրավիրվելու ԼՂՀ ներկայացուցիչները»

Արամ Սաֆարյան. «X ժամին, ուզած թե չուզած, բանակցություների սեղանի շուրջն են հրավիրվելու ԼՂՀ ներկայացուցիչները»

-Դրական ենք համարում այն հանգամանքը, որ երեք երկրների նախագահների հայտարարության մեջ ընդունելի է համարվել ինքնորոշման իրավունքի կիրառումը կոնկրետ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Առաջին անգամն է, որ երեք երկրների նախագահները ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ինքնորոշվել հանրաքվեի ճանապարհով և միջազգային իրավունքի այլ մեխանիզմների կիրառմամբ։ Սա, միանշանակ, դրական է։ Ահա թե ինչու՝ մենք ասում ենք, որ բանակցությունները կարելի է և պետք է շարունակել,-«Դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արամ Սաֆարյանը։

Նրա կարծիքով՝ միջնորդները բացահայտել են սկզբունքները՝ ցույց տալու համար, որ բանակցային գործընթացն առաջընթաց ունի և ցույց տալու համար իրենց միջազգային ազդեցությունը այս խնդիրը լուծելու համար։ Քանի որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մասնակիցներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան այս առաջարկություններով ընդունում են, որ ԼՂՀ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք և դրա համար կան միջազգային իրավունքի նախադրյալներ, ապա այդ արձանագրումից, ըստ Արամ Սաֆարյանի , բխում է, որ «X ժամին, ուզած թե չուզած, բանակցություների սեղանի շուրջն են հրավիրվելու ԼՂՀ ներկայացուցիչները»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը