Լրահոս

27.01.2011 18:02


Orange-ն իր աջակցությունն է ցուցաբերում աուտիզմով հիվանդ երեխաներին

Orange-ն իր աջակցությունն է ցուցաբերում աուտիզմով հիվանդ երեխաներին

Orange-ը և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամն ամփոփում են նախորդ տարում իրականացված ծրագրի արդյունքները և հայտարարում 2011թ. ծրագրի մասին

Այսօր «ԱրԲեՍ» Առողջության կենտրոնում Orange-ը և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամն ամփոփեցին նախորդ տարվա մայիսին մեկնարկած բարեգործական ծրագրի արդյունքները, որի նպատակն էր աջակցություն ցուցաբերել աուտիզմով հիվանդ երեխաներին և վերջիններիս ծնողներին: Բազմաթիվ միջոցառումներից բաղկացած ծրագիրը, որոնց մասնակցել են մոտ 45 ուսուցիչներ, 250 բժիշկներ և 100 երեխաներ, իրականացվել է Երևանում, Լոռու, Շիրակի, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում, ինչպես նաև Վաղարշապատի տարածաշրջանում: Ծրագրի իրականացման համար Orange-ը հատկացրել էր ընդհանուր առմամբ 25 միլիոն 170 հազար դրամ:

 Ծրագրի շրջանակներում անցկացվել են հատուկ դասընթացներ աուտիզմով երեխաների մայրերի/խնամակալների համար, աուտիզի վերաբերյալ իրազեկման դասընթացներ դպրոցների ուսուցիչների և աշակերտների համար, դասընթացներ առաջնային բուժսպասարկման օղակի մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար, ինչպես նաև Գերմանիայից հրավիրված մասնագետի կողմից գործնական դասընթացներ նեղ մասնագիտական խմբի և ծնողների համար: Ծրագրի շրջանակներում նաև թվով 16 աուտիզմով երեխաներ ունեցան բացառիկ հնարավորության մայրերի և խնամակալների ուղեկցությամբ իրենց ամառային հանգիստն անցկացնել Ապարանի լճի ափին գտնվող ամառային առողջարանային ճամբարում:

« Orange-ը, լինելով հեռահաղորդակցության ընկերություն, իր հոգատարությունն է ցուցաբերում հասարակության այն անդամների նկատմամբ, ովքեր հաղորդակցման խնդիրներ ունեն: Աուտիզմը մի հիվանդություն է, որ վնասում է մարդու հաղորդակցման ունակությունները: Հոգալով աուտիզմով երեխաների մասին' ընկերությունը դրսևորում է իր պատասխանատու վերաբերմունքը նրանց նկատմամբ, քանի որ այս երեխաները մեկուսացված են աշխարհից և դուրս են մնում հասարակության հետ հաղորդակցումից: Ուրախ ենք այս համագործակցության համար, քանի որ աշխատում ենք իրենց գործին տիրապետող մասնագետների հետ, որոնք բազմաթիվ տարիների փորձ ունեն: Այսօր ուրախությամբ հայտարարում ենք նաև ծրագրի շարունակականության մասին: 2011-ին նույնպես կշարունակվեն դասընթացները մասնագետների և մայրերի համար, իսկ ամառային ճամբարը կրկին կընդունի աուտիզմով երեխաներին », ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Աուտիզմը մի հիվանդություն է, որը կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին: Անցյալ տարվանից ԱՄՆ-ում արդեն խոսում են «աուտիզմի պանդեմիայի» մասին: Հիվանդության դեպքերի թվի ավելացում է նկատվում նաև Հայաստանում: Վերջին 4 տարիների ընթացքում հանրապետական մանկական նյարդահոգեբուժական դիսպանսերի մասնագետների կողմից հայտնաբերվել են աուտիզմի 336 նոր դեպք մինչև 5 տարեկան երեխաների տարիքային խմբում: Համապատասխան վերականգնողական և կրթական միջամտությամբ, հիվանդության վաղ հայտնաբերմամբ, մենք կարող ենք օգնել նրանց հարմարվելու և ընկալելու իրենց շրջապատող աշխարհ' հնարավորինս նպաստելով հասարակության մեջ նրանց ինքնուրույնության ու կյանքի որակի բարձրացմանը: Այս ծրագրի նպատակն է ոչ միայն օգնել աուտիզմով երեխաների ընտանիքներին և բուժաշխատողներին, այլ նաև բարձրացնել հանրային իրազեկման մակարդակը», ասաց «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Բաբլոյանը:

Այս խորագրի վերջին նյութերը