Հարցազրույց «Armenianhouse.org» էլեկտրոնային գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանի հետ
-Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակին՝ Հայաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակները տևական ժամանակ քննարկում են, թե որքան տարածք պետք է հանձնենք՝ հի՞նգ, երե՞ք, և այլն։ Նման դիտարկումները, ըստ Ձեզ, ինչպե՞ս են անդրադառնում մեր հասարակության բարոյահոգեբանական վիճակի և մտածելակերպի վրա։
-Դա նախ խիստ բացասական ազդեցություն է ունենում հենց ազատագրված տարածքներում ապրող բնակչության վրա։ Եթե դու ապրում ես մի հողի վրա, որը նույնիսկ տեսականորեն կարող են հանձնել, ապա առաջանում է մի իրավիճակ, երբ դու քեզ կապված չես զգում այդ հողին, չես ցանկանում այնտեղ ինչ-որ բան անել, զարգացնել և մտածում ես, թե ինչպես ավելի հեշտ ու արագ հեռանաս։ Հաճախ այդ փոխզիջումնրը կամ զիջումները, կարգավորման ինչ-որ մոդելներ քննարկելիս՝ հետևյալ փաստարկն են բերում՝ դա դիվանագիտություն է, իրականում ոչ մի հող էլ չի հանձնվելու։ Սակայն ուղերձը, որ ոչ մի հող էլ չի հանձնվելու, ցավոք սրտի, ժողովուրդը չի ստանում, և ընկալում է այն, ինչը որ ասվում է։ Իսկ ասվում է, որ հանձնելու ենք։ Եվ այս դեպքում՝ ինչո՞ւ պետք է մարդիկ այնտեղ ապրեն, տեղավորվեն, օջախ ստեղծեն։ Այսպիսով մի իրավիճակ է ստեղծվում, երբ իրենից մեծ ռեսուրս ներկայացնող տարածքները չեն բնակեցվում և չեն օգտագործվում։
-Ոչ ոք պատերազմ չի ցանկանում։ Սակայն, եթե, Աստված չանի, այն վերսկսվի, մենք հոգեբանորեն պատրա՞ստ ենք դրան։
-Ո՛չ, մենք դրան բացարձակապես պատրաստ չենք։ Ասեմ ավելին՝ նույնիսկ եթե պարզվի, որ սա դիվանագիտական խաղ է, և վաղը իրավիճակը սրվի ու երկրի ղեկավարությունն էլ կոչ անի, թե՝ ժողովո՛ւրդ, զարթնե՛ք, կռվելու ժամանկն է և այլն, ժողովրդի պատասխանը կլինի՝ բայց ո՞նց կռվենք, չէ՞ որ ասում էիք, թե հարևաններ ենք, պետք է միասին ապրենք։ Այսօր բոլոր մակարդակներով ինչ-որ ծրագրեր են անցկացնում, հատկապես՝ երիտասարդության շրջանում, որտեղ փորձում են ինչ-որ երկխոսություն հաստատել, ինչ-որ կամուրջներ գցել և այլ նման բաներ։ Արդյունքում՝ վաղը նույն երիտասարդը կասի՝ ես չեմ ուզում կռվել, իմ ընկերներն են այնտեղ, մեզ նման մարդիկ են։ Մեր հասարակությունն այսօր չի ընկալում, որ կան պետական շահեր, և Ադրբեջանի պետական շահերը ոչ այնքան ժպտադեմ են, որքան ներկայացնում են Ադրբեջանի նույն երիտասարդները։
-Իսկ որքանո՞վ է պետական շահի ընկալումը տեսանելի իշխանության գործողություններում։
-Ցավոք սրտի, այսօր, կարծես, իշխանություններն էլ են աջակցում նման գործողությունների։ Թուրք և ադրբեջանցի քարոզիչները, տարբեր դիմակների տակ՝ լրագրողի, քաղաքագետի, փորձագետի, նույնիսկ՝ մշակութային գործչի, գալիս և առանց որևէ արգելքի՝ իրենց քարոզչությունը տարածում են մեր երիտասարդության մեջ։ Սա շատ բարոյալքող ազդեցություն է ունենում ժողովրդի վրա։
-Գործի բերումով մենք հետևում ենք, թե ինչպես է աշխատում Ադրբեջանի քարոզչամեքենան։ 15 տարում նրանց հաջողվեց ձևավորել մի հասարակություն, որը համոզված է, թե իրենց բոլոր դժբախտությունների պատճառը միայն ու միայն հայերն են։ Մենք ի՞նչ ենք արել ու անում։
-Մեզ մոտ բավական շերտավորված է վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Մի շերտը համարում է, որ թուրքը մնում է թուրք, ինչը ես նույնպես սխալ եմ համարում։ Պետք է հասկանալ, որ այսօրվա թուրքը երեկվա թուրքը չի, այն առումով, որ նա շատ ավելի զարգացած է, շատ ավելի լավ է տիրապետում քարոզչության, համոզման մեթոդներին և շատ ավելի վտանգավոր ախոյան է, քան 15 տարի առաջ էր։ Խոսքը ադրբեջանցիների մասին է։ Նույնը վերաբերում է Թուրքիային։ Ունենք նաև հակառակ ծայրահեղությունը. դա հիմնականում այն մարդկանց խումբն է, ովքեր սնվում են դրսից եկող գրանտների հաշվին և ասում են՝ ոչ մի խնդիր չկա, անձնական մակարդակում շփվում ենք, շատ նորմալ մարդիկ են՝ անտեսելով, որ դա ադրբեջանցիների և թուրքերի շատ փոքր շերտ է։ Իսկ նրանց հասարակությունների իրական տրամադրությունները բավական ուրիշ են։ Այնպիսի տպավորություն է, թե մեր երիտասարդության վրա ավելի շատ են աշխատում, քան նույն ադրբեջանցիների։ Այսօր բոլորը, նույնիսկ ադրբեջանցիները, ընդունում են, որ ատելության մթնոլորտը շատ ավելի բարձր է Ադրբեջանում։ Բայց, չգիտես, թե ինչու՝ այդ հաշտարար աշխատանքը հիմնականում տարվում է Հայաստանի տարածքում, հայկական լսարանի համար։ Այսպիսով, մենք ունենք բազմակարծիք ինչ-որ խմբեր, և այս խմբերից որոշների համար ցանկացած պատերազմական գործողություն դեպքում առաջին ամիսները պարզապես շոկային են լինելու։ Այսինքն, այդ մարդկանց, որպես զինվորների, շարքից հանում են։
-Ըդունո՞ւմ եք այն տեսակետը, թե նրանք, ովքեր այսօր, որպես փոխզիջում, համաձայն են հանձնել թեկուզ մեկ ազատագրված տարածք, ակամայից Հայաստանը տանում են դեպի պատերազմ, քանի որ Ադրբեջանը, ստանալով ինչ-որ բան ,անխուսափելիորեն փորձելու է պատերազմով ձեռք բերել մնացածը։
-Միանգամայն համաձայն եմ այդ կարծիքին։ Այդպես են ասում մարդիկ, ովքեր իրականում պատկերացում չունեն, թե ինչպես է կառուցված մեր պաշտպանության համակարգը, թե դա ինչ ազդեցություն կարող է ունենալ Արցախի և Սյունիքի բնակչության վրա։ Այդպիսի մարդիկ շարժվում են ինչ-որ տեսական բանաձևերով, որոնք միգուցե կիրառելի են Գլենդելի կամ Բևեռլի Հիլզի պայմաններում, բայց ոչ՝Հայաստանի։ Այդ մարդիկ հայկական իրականությունից կտրված են։ Նրանց ես խորհուրդ կտայի այցելել ազատագրված տարածքներ, խոսել մարդկանց հետ, եթե պետք լինի, այցելել դիրքեր։ Նրանք պետք է հասկանան, որ նույնիսկ մեկ շրջանի հանձնումն ունենալու է անդառնալի հետևանքներ Արցախի, Սյունիքի, ի վերջո՝ Հայաստանի անվտանգության համար՝ հարցականի տակ դնելով հայկական պետականությունը։
-Փաստորեն, եթե Հայաստանի իշխանությունն այս տրամաբանությամբ է շարժվում, ապա ստացվում է, որ այն ակամայից գնում է պատերազմի՝ հարցականի տակ դնելով մեր պետականությո՞ւնը։
Կարեն Վրթանեսյան.

-Ես այդպես եմ կարծում։
Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը