Սկանդալ «Ոսկե գլոբուս–2011»–ի հանձնման ժամանակ, կամ ո՞վ է Ջոլիի և Դեփի հերոսներին տափակ անվանել
Հոլիվուդում «Ոսկե գլոբուսն» անվանում են «Օսկար»-ի գլխավոր փորձ։
Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի (HFPA) 68-րդ մրցանակաբաշխության արարողությունը աղմկահարույց է եղել, եթե չասենք՝ սկանդալային ,և մինչև «Օսկար» խոսելու բան շատ կլինի։
«Գլոբուսները» հանձնվում են Հոլիվուդում աշխատող արտասահմանցի 82 լրագրողների կողմից։ Արարողության ավարտին նրանցից մեկն իր արդեն նախկին կոլեգաներին մեղադրել է կաշառակերության համար։ Իբր, այն փողերը, որոնցով ռեստորաններ են գնում, օգտագործում համերգների տոմսերի և այլ բարիքների համար, որպես պարգև, ասոցիացիան առաջադրում է «իր» կինոնակարները։
Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիան կտրականապես հերքել է մեղադրանքը, բայց այդ նորությունը մրցանակաբաշխությանը երանգ է տվել։
Իսկ կրակը բորբոքել է Ռիկի Ջերվեյզը, որն այդ օրը, ինչպես և խոստացել էր, «կրակ է վառել այնպես, կարծես թե «աշխարհի վերջն է»»։
Նրա կատակների առաջին օբյեկտները դարձել են Անջելինա Ջոլին և Ջոնի Դեփը։
-Կարծես թե այս տարի ամեն ինչ եռաչափ է եղել, բացի «Զբոսաշրջիկ» ֆիլմից։ Կատակը ամենահաջողը չէ, որովհետև ոչ ոք ֆիլմը չի նայել, բայց, ի՞նչ արած, դա է մրցանակակիրը։ Ես ուզում եմ հերքել այդ հիմար լուրերը, թե «Զբոսաշրջիկը» առաջադրվել է նրա համար, որ հնարավորություն ստեղծի այստեղ ուրախանալ Աժելինա Ջոլիի և Ջոնի Դեփի հետ։ Դա այդպես չէ։ Լրագրողները նաև կաշառք են վերցրել։