Լրահոս

16.07.2009 16:44


Ավիավթարի զոհերի ընտանիքներին նյութական օգնություն ցուցաբերելու նպատակով արտաբյուջետային ժամանակավոր հաշիվ է բացվել

ՀՀ կառավարության նիստի ժամանակ Ֆինանսների նախարարությանը թույլատրվել է նախարարության աշխատակազմի գանձապետական բաժնում բացել գանձապետական արտաբյուջետային ժամանակավոր հաշիվ՝ Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռի ավիավթարից զոհված ՀՀ քաղաքացիներ հանդիսացող անձանց ընտանիքներին նյութական օգնություն ցուցաբերելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանցից հանգանակվող միջոցների հավաքման և դրանք ըստ հանգանակողների կողմից նշված ուղղությունների ծախսելու համար։

Նաև որոշվել է 7,500.0 հազար դրամ հատկացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ աղետից զոհվածների հուղարկավորությանը, գերեզմանների տապանաքարերի պատրաստմանն ու տեղադրմանն աջակցելու նպատակով (յուրաքանչյուր զոհվածի հաշվով՝ 1,500.0 հազար դրամ)։ Եվս 675.0 հազար դրամ է հատկացվել Երևանի քաղաքապետարանին՝ հուղարկավորությանն աջակցելու նպատակով քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ-ին տրամադրելու համար (յուրաքանչյուր զոհվածի հաշվով' 135.0 հազար դրամ)։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին թույլատրվել է զոհվածների հուղարկավորությունը կատարող անձանց կանխիկ տրամադրել հատկացված միջոցները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը