Լրահոս

16.07.2009 16:34


ԱԺ պատգամավոր. «Արցախը կանգնած է իր ուրույն ճանապարհի վրա»

ԱԺ պատգամավոր. «Արցախը կանգնած է իր ուրույն ճանապարհի վրա»

-Ղարաբաղում շատ ճիշտ են ասել, որ զինադադարի համար երեկ ծնկաչոք աղաչող կողմն այսօր պահանջներով է հանդես գալիս՝ իր հետ տղա բերելով։ Այդ անօրինական խաղերը Արցախում որևէ արձագանք չեն գտել և չեն գտնելու։ Արցախը կանգնած է իր ուրույն ճանապարհի վրա, տոկուն է իր պայքարի մեջ,- «Արմատ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում ասել է Լարիսա Ալավերդյանն ու հավելել, -այդ անբարոյական սկզբունքները խոսում են այն մասին, որ եթե պետական շահը, ժողովրդի շահը պաշտպանող չկա, ապա թշնամին ոչ միայն կարող է մոռանալ իր արածը, այլ նա կարող է պահանջել քո տան կեսը, և դա անել միջազգային հանրության օգնության միջոցով։

Պատգամավորն ասել է նաև, որ հետևանքների մասին խոսելիս պետք է ասել, թե Արցախը չի կասկածում, որ իր բռնած ճանապարհը ճիշտ է, և «պրոֆեսիոնալիզմից հեռու այդպիսի սկզբունքներն իրեն չեն վերաբերում»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը