Լարիսա Ալավերդյան. «Ովքեր այդ սկզբունքները գրել են, գազով թունավորված են եղել»
-Այս սկզբունքները ոչ միայն իրավական դաշտի մեջ չեն դիտարկվում, այլև իրականությունից այնքան հեռու են, որ կարծես թե, հեղինակները գազով թունավորված են եղել,-«Արմատ» ակումբում խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին՝ ասել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։
Մադրիդյան սկզբունքներում հրապարակված «Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձ՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո» կետի վերաբերյալ ԱԺ պատգամավորն ասել է, թե «Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ» հասկացություն չկա։
-Դա Հայաստանն է, Իրանը և Ադրբեջանը։ ԼՂՀ-ի հարակից տարածքներն այդ երեք պետություններն են։ Ընդհանրապես, ո՞նց կարելի է վերադարձնել այն, ինչը նրանց չի պատկանել,- նկատել է Լարիսա Ալավերդյանը։

7or.am