Լրահոս

16.07.2009 14:35


ՀՅԴ–ն բողոքի նամակներ կհանձնի համանախագահող երկրների դեսպաններին

ՀՅԴ–ն բողոքի նամակներ կհանձնի համանախագահող երկրների դեսպաններին

Հուլիսի 16-ին ՀՅ Դաշնակցության նախատեսած ցույցը ԱԳՆ շենքի դիմաց չի կայանա հուլիսի 15-ին Թեհրանում տեղի ունեցած  ավիավթարի պատճառով։

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած ասուլիսում ներկայացրել է ցույցին նախատեսված հայտարարությունը և հավելել է, որ աշխարհի տարբեր երկրներում ևս բողոքի ձայնը  տեղ կհասցվի առաջին հերթին համանախագահող երկրների համապատասխան պատասխանատուներին և նրանց դեսպանատներին։ Նման գուծողություն կանցկացվի նաև Հայաստանում։ ՀՅԴ-ն մեկական պատվիրակություն կուղարկի երեք դեսպանատներ՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի։ Դեսապաններին կներկայացվի այն նամակը, որտեղ համայն աշխարհի հայության հիասթափությունն է հայտնվում ՄԽ համանախագահող երկրների կողմից Հայաստանի վրա չարդարացված և անհիմն ճնշում գործադրելու կապակցությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միակողմանի և վտանգավոր զիջումներ պարտադրելու նպատակով։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը