Քաղաքագետ. «Գերտերություններն արհեստականորեն փորձում են արագացնել ԼՂ–ի կարգավորման գործընթացը»
-Հիմա արհեստական արագացում է գնում Ղարաբաղի հարցի լուծման հետ կապված,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ հատկապես «Մեծ ությակի» գագաթնաժողովից հետո գերտերությունները փորձում են արագացնել ԼՂ-ի կարգավորման գործընթացը, ինչը հղի է լուրջ վտանգներովև անցանկալի հետևանքների կարող է հանգեցնել.
-Արհեստական արագացումն անիմաստ է, քանի որ հասարակությունները պատրաստ չեն։ Լավ պրոցես է գնում։ Պետք չէ փչացնել։ Եկեք համբերատար սկսենք բացատրել հասարակություններին, թե ի՞նչ է նշանակում կոմպրոմիսը։
Ս. Գրիգորյանը կարծում է, որ հուլիսի 18-ին Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ որևէ փաստաթուղթ չի ստորագրվի։ Պարզապես, որոշ հարցեր կճշտվեն, և քննարկվող հարցերի շրջանակը կընդլայնվի։
Ի դեպ, քաղաքագետը համոզված է, որ ԼՂ-ի՝ բանակցային կողմ դառնալու պահն արդեն հասունացել է։
Քաղաքագետ. «Գերտերություններն արհեստականորեն փորձում են արագացնել ԼՂ–ի կարգավորման գործընթացը»
-Հիմա արհեստական արագացում է գնում Ղարաբաղի հարցի լուծման հետ կապված,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ հատկապես «Մեծ ությակի» գագաթնաժողովից հետո գերտերությունները փորձում են արագացնել ԼՂ-ի կարգավորման գործընթացը, ինչը հղի է լուրջ վտանգներով և անցանկալի հետևանքների կարող է հանգեցնել.

7or.am