Ստեփան Գրիգորյան. «Տարածքներ՝ անվտանգության ապահովման դիմաց»
-Բացառում եմ Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի դուրս բերումը տարածքներից՝ առանց լուրջ քայլերի, որոնք կարվեն զուգահեռ,-«Իրավունք դե ֆակտո» ակումբում ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ թեև հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքական ուժերը և նույնիսկ իշխանությունները համաձայնեն ԼՂ-ի տարածքներից որևէ մեկը զիջել՝ Ղարաբաղի անկախության դիմաց, սակայն ինքը կհամաձայներ անագամ Ղարաբաղի անվտանգության ապահովման դիմաց։
-Բայց մեկ պայմանով՝ եթե Ադրբեջանը խախտում է գոնե մեկ պայման այդ պայամնագրի, որն ապագայում կստորագրվի,միջազգային հանրությունը պետք է ավտոմատ սկսի Ղարաբաղի անկախության ճանաչումը։ Երշխիք կտա՞ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որ մեկ գյուղ վերադարձնելուց հետո, եթե Ադրբեջանն իր քայլը չանի, ապա կսկսի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Եթե պաշտպանվածության այսպիսի մեխանիզմ դրվի, այո՛, ես համաձայն եմ ինչ-ինչ զիջումների։
«Իսկ եթե Ադրբեջանը խախտի պայմանագրի կետը, միջազգային հանրությունն էլ չկատարի իր խոստումը և պատերազմ սկսվի, Դուք պատրա՞ստ եք մեկնել Արցախ և կռվել»«7օր»-ի հարցին Ս. Գրիգորյանն այսպես է պատասխանել.
-Ես, ճիշտն ասած, կռվող չեմ։ Ես ավելի օգտակար եմ դիվանագիտական դաշտում։
Ս. Գրիգորյանը, այդուհանդերձ, հետո հավելել է՝ եթե ստիպի կյանքը, ե՛ս էլ կգնամ։
Ստեփան Գրիգորյան. «Տարածքներ՝ անվտանգության ապահովման դիմաց»
-Բացառում եմ Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի դուրս բերումը տարածքներից՝ առանց լուրջ քայլերի, որոնք կարվեն զուգահեռ,-«Իրավունք դե ֆակտո» ակումբում ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ թեև հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքական ուժերը և նույնիսկ իշխանությունները համաձայնեն ԼՂ-ի տարածքներից որևէ մեկը զիջել՝ Ղարաբաղի անկախության դիմաց, սակայն ինքը կհամաձայներ անագամ Ղարաբաղի անվտանգության ապահովման դիմաց։
-Բայց մեկ պայմանով՝ եթե Ադրբեջանը խախտում է գոնե մեկ պայման այդ պայամնագրի, որն ապագայում կստորագրվի, միջազգային հանրությունը պետք է ավտոմատ սկսի Ղարաբաղի անկախության ճանաչումը։ Երշխիք կտա՞ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որ մեկ գյուղ վերադարձնելուց հետո, եթե Ադրբեջանն իր քայլը չանի, ապա կսկսի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Եթե պաշտպանվածության այսպիսի մեխանիզմ դրվի, այո՛, ես համաձայն եմ ինչ-ինչ զիջումների։

7or.am