Չեխիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը
Նախօրեին Չեխիայի խորհրդարանը, 100 կողմ, 93 դեմ ձայների հարաբերակցությամբ, անվստահություն է հայտնել Իրժի Ռուսնակի գլխավորած նոր կառավարությանը։
Ըստ այդմ՝ Չեխիայի կառավարությունը առաջիկա երկու օրվա ընթացքում ողջ կազմով պետք է հրաժարականի դիմում ներկայացնի երկրի նախագահին:
Հիշեցնենք, որ հունիսին կոռուպցիոն սկանդալից հետո Պետր Նեչասը թողել էր Չեխիայի վարչապետի պաշտոնը: Նախագահ Միլոշ Զեմանը գործադիրի ղեկավաևրի պաշտոնում առաջադրել էր իր նախկին խորհրդական եւ ֆինանսների նախարար Իրժի Ռուսնակին: