Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելը Օբամայի որոշման վրա չի ազդել՝ նա կմեկնի Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերին կայցելի Ռուսաստան՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին։ «Վզգլյադ»–ի փոխանցմամբ՝ Օբաման անձամբ է հաստատել լուրը՝ չհստակեցնելով, սակայն, երկկողմ հանդիպում կունենա՞ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, թե՞ ոչ։
Միաժամանակ, Օբաման հայտարարել է, թե հիասթափված է ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելու Ռուսաստանի իշխանությունների որոշումից, ինչը սակայն, չի ազդել գագաթնաժողովին մասնակցելու իր որոշման վրա։

7or.am