Ադրբեևանի Խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահ Էլչին Բեհբուդովը նամակ է ուղղել Իրանի Իսլամական Հանրապետւթյան նախագահ Մահմուդ Ահմադինեջադին։
«АПА» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին անձամբ հաղորդել է կոմիտեի նախագահը։ Նամակում մտահոգություն է հայտնվում Իրանի ադրբեջանցի քաղաքացիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների վերաբերյալ, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաև խոշտանգումների հետևանքով մի քանիսի մահվան համար։
«Մենք կտրականապես հայտնում մեր բողոքը կատարվածի վերաբերյալ։ Մենք չենք կարող անտարբեր մնալ ու փակել մեր աչքերը ադրբեջանցիների նկատմամբ կատարվող խոշտանգումների հանդեպ», - ասվում է նամակի մեջ։
Այս առիթով Է. Բեհբուդովը նամակում Իրանի նախագահին խնդրել է մի քանի բանտերում դիտարկում իրականացնելու և բանտարկյալների հետ հանդիպման թույլտվություն տալ։
Իրանցի ադրբեջանցիներին խոշտանգո՞ւմ են