Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է նշանակել Ջեյմս Ուորլիքին։ Վերջինս փոխարինելու է Ռոբերտ Բրադտկեին։ «ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։
«Վստահ եմ, որ Ջեյմս Ուորլիքը բարձր մակարդակով կկատարի իր աշխատանքը։ ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է հակամարտող կողմերին օգնելու հարցում՝ խաղաղ ճանապարհով կարգավորել ԼՂ հիմնահարցը»,-ասված է Քերիի հայտարարության մեջ։
Ուորլիքն իր պարտականությունները կստանձնի սեպտեմբերից։
Ավելի վաղ նա եղել է Աֆղանստանի և Պակիստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ նեկայացուցչի տեղակալը։ Մինչ այդ նա զբաղեցրել է Բուլղարիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը (2009-2012)։
Սկսած 1992թ.-ից ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններ են ընթանում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Մինսկի խմբում, ԱՄՆ-ից բացի, համանախագահում են Ռուսաստանը և Ֆրանսիան։
ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել