Լրահոս

16.07.2009 12:01


Արամ Սաֆարյան. «Առանց ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության՝ բանակցային գործընթացի առաջ շարժվելը պարզապես դժվար է պատկերացնել»

Արամ Սաֆարյան. «Առանց ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության՝ բանակցային գործընթացի առաջ շարժվելը պարզապես դժվար է պատկերացնել»

-Կարծում եմ, որ առանց ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության՝ բանակցային գործընթացի առաջ շարժվելը պարզապես դժվար է պատկերացնել,-«7օր»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը՝ պատասխանելով հարցին, թե հուլիսի 18-ին կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ԼՂՀ-ն կվերադառնա՞ բանակցային գործընթաց։

-Այսօր երեկոյան մենք մեր կուսակցությունում քննարկում ենք ունենալու, և ես հանդես եմ գալու մամուլի ասուլիսով, որը վերաբերելու է ղարաբաղյան կարգավորման գործընթացին,-ասել է Արամ Սաֆարյանն ու ավելացրել, որ երեկ առավոտյան է վերադարձել Կիևից, որտեղ ընթանում էր եվրոպական անվտանգության հարցերով միջխորհրդարանական խորհրդաժողով։

-Այդ խորհրդաժողովում ելույթ եմ ունեցել։ Ելույթ են ունեցել նաև ադրբեջանցի պատգամավորները։ Կարող եմ ցավով արձանագրել, որ նույնիսկ երեք երկրների նախագահների համատեղ հայտարարությունից հետո Ադրբեջանում հակահայկական քարոզչական հարձակումները Հայաստանի վրա չեն պակասել ոչ մի չափով։ Ես չեմ տեսնում, որ այնտեղ կա պատրաստակամություն շարունակելու բանակցային գործընթացը։ Այս իրավիճակում ինձ ավելի շատ հետաքրքրում է այն հանգամանքը, որ եթե մենք նույնիսկ դրական արձագանքեինք երեք երկրների նախագահների հայտարարությանը, Ադրբեջանի կեցվածքն ի՞նչ էր լինելու, Ադրբեջանն ինչպե՞ս էր բացատրելու իր դիրքորշումը,-նկատել է ԲՀԿ խմբակցության անդամը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը