Լրահոս

05.08.2013 10:47


Եգիպտոսի իշխանությունները չեղյալ են հայտարարել Էրդողանի այցը Գազայի հատված

Եգիպտոսի իշխանությունները չեղյալ են հայտարարել Էրդողանի այցը Գազայի հատված

Եգիպտոսի իշխանությունները չեղյալ են հայտարարել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի նախատեսված այցը Գազայի հատված, հայտնում է իսրայելական Arutz Sheva հեռուստաալիքը։ Թուրքիայի վարչապետաը պատրաստվում էր ժամանել Գազայի հատված դեռևս ամիսներ առաջ, սակայն այցի օրն ամեն անգամ հետաձգվում էր՝ Եգիպտոսում անկարգությունների պատճառով։ Եգիպտական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեկ Էրդողանի նախատեսված այցը վերջնականապես չեղյալ է հայտարարվել։

Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել լուրը, սակայն Էրդողանի խորհրդականներից մեկը Ֆեյսբուքի իր էջում գրել է, թե այցի չկայանալու պատճառը Եգիպտոսում ստեղծված իրավիճակն է։

Այս խորագրի վերջին նյութերը