Աշխարհ

05.08.2013 10:13


Ռուսաստանի ամբողջ տարածքում ներգաղթյալների համար կստեղծվեն ճամբարներ

Ռուսաստանի ամբողջ տարածքում ներգաղթյալների համար կստեղծվեն ճամբարներ

Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունը մտադիր է երկրի ամբողջ տարածքում ներգաղթյալների համար ստեղծել ճամբարներ։ Այժմ նման հատուկ գոտի գործում է Մոսկվայում, որն ըստ ռուսական լրատվամիջոցների՝ արդեն կիսով չափ լցված է։ Ու չնայած ճամբարում կենցաղային պայմանները բավականին համեստ են, ներգաղթյալներով ավտոբուսները շարունակում են ժամանել։ Բացի այդ, լուրջ բացեր կան իրավական առումով՝ անօրինական ներգաղթյալներին բերման ենթարկելն ու վրանային ճամբար տեղափոխելը ենթադրում է, որ տվյալ գոտին ունի իրավական կարգավիճակ, ինչն իրականում այդպես չէ։

Դաշնային միգրացիոն ծառայությունը նախատեսնում է նմանատիպ վրանային գոտիներ ստեղծել Ռուսաստանի 83 շրջանում։

Այս խորագրի վերջին նյութերը