Աշխարհ

02.08.2013 07:58


Սնոուդեն. «Շնորհակալ եմ Ռուսաստանից ինձ ապաստան տրամադրելու համար»

Սնոուդեն. «Շնորհակալ եմ Ռուսաստանից ինձ ապաստան տրամադրելու համար»

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Ռուսաստանին շնորհակալություն է հայտնել իրեն ժամանակավոր կեցության տրամադրելու համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Վերջին ութ ամիսների ընթացքում մենք հետևել ենք՝ ինչպես է Օբամայի աշխատակազմը անհարգալից վերաբերվում թե՛ միջազգային, և թե ներքին օրենսդրությանը։ Սակայն արդարադատությունը հաղթանակեց: Ես շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնությունից՝ միջազգային պարտավորություններին համապատասխան ինձ ապաստան տրամադրելու համար»,- հայտնել է ամերիկացի նախկին գործակալը։

Հիշեցնենք՝ Էդվարդ Սնոուդենը ԱՄՆ հատուկ ծառայությունների մասին գաղտնի տեղեկություններ էր հրապարակել։ Միացյալ Նահանգները հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ և ձգտում է հասնել նրա արտահանձնմանը։ Հայրենիքում Սնոուդենին մեղադրում են լրտեսության համար։

Այս խորագրի վերջին նյութերը