Իվանիշվիլին ցանկանում է Վրաստանը Դուբայի օրինակով վերածել խոշոր առևտրային հանգույցի Եվրոպայի և Ասիայի միջև
«EUobsrver» պարբերականի հետ զրույցում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ցանկանում է Վրաստանում ստեղծել «տիպիկ եվրոպական» հասարակություն, իսկ Վրաստանը վերածել Դուբայի նման առևտրային հանգույցի Եվրոպայի և Ասիայի միջև:
–Դա իմ երազանքն է, կա այդպիսի հնարավորություն: Իհարկե, ես դրա մասին չեմ ուզում մեծ-մեծ խոսել, որ ծիծաղելի չթվամ, բայց հոգուս խորքում հավատում եմ հաջողությանը,- հայտարարել է Իվանիշվիլին:
Նա նաև նշել է, որ իր երազանքի իրականացման համար կարող է պահանջվել 20 տարի:
Նշենք նաև, որ Իվանիշվիլին զրույցի ընթացքում ևս մեկ անգամ հաստատել է մինչև Նոր տարի վարչապետի պաշտոնը լքելու իր մտադրությունը: Վրաստանի վարչապետն իր այդ մտադրությունը հիմնավորել է ոչ կառավարական հատված տեղափոխվելու և իր գլխավոր ծրագրի իրականացման ուղղությամբ աշխատելու ցանկությամբ:
Ըստ Իվանիշվիլիի՝ իր գլխավոր ծրագիրը Վրաստանն էլիտար կոռուպցիայից ձերբազատելն է, ինչպես նաև լավ դպրոցներ, հիվանդանոցներ և ավտոճանապարհներ կառուցելը: