Կոռուպցիոն սկանդալ Իսպանիայում. ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը
Իսպանիայում իշխող Ազգային կուսակցության հետ կապված կոռուպցիոն սկանդալը նոր թափ է ստանում։ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Մադրիդի կենտրոնական հրապարակում մի քանի հազար մարդ է հավաքվել՝ պահանջելու վարչապետ Մարիոանո Ռահոեմ Բրեեմի ղեկավարած կառավարության հրաժարականը։
Ցուցարարները իրենց բողոքն են հայտնել Ազգային կուսակցությունում ֆինանսական խարդախությունների վերաբերյալ, որոնց մասին հայտնի է դարձել նախկին պաշտոնյա Լուիս Բարսենասի հարցաքննությունից հետո:
Բողոքի գործողությունն ընթանում է խորհրդարանական լսումներից երկու օր առաջ։ Դրանց ընթացքում վարչապետը պետք է բացատրություն տա նվիրատվությունների ծագման վերաբերյալ, որոնք Ազգային կուսակցությունը ստացել է տարբեր ընկերություններից: