Վրաստանում ԱՄՆ դեսպան. «Թբիլիսիում բացված լաբորատորիան ռազմական նշանակություն չունի»
Հուլիսի 19-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել «Ռուսաստանի սահմանի հարևանությամբ` Վրաստանում, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կողմից իրականացվող կենսաբանական գործունեության կապակցությամբ», իսկ Ռուսաստանի սանիտարական ծառայությունից հայտնել էին, որ կուժեղացնեն հսկողությունը Վրաստանից մատակարարվող սննդատեսակների նկատմամբ, քանի որ այդ երկրի տարածքում ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիա է գործում:
Ռուսաստանից հնչող այս հայտարարություններին ի պատասխան` Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Նորլանդը հայտարարել է, թե ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ ստեղծված Ռիչարդ Լուգարայի անվան հանրային առողջության հետազոտման կենտրոնը Թբիլիսիում բաց հաստատություն է և ռազմական նշանակություն չունի: