Աշխարհ

30.07.2013 10:10


ՄԱԿ. «Աֆղանստանի կանանց ճակատագիրը մազից է կախված»

ՄԱԿ. «Աֆղանստանի կանանց ճակատագիրը մազից է կախված»

Կանանց դեմ խտրականությունների վերաբերյալ ՄԱԿ հաշվետվության մեջ նշվում է, որ 2014թ. Աֆղնստանից միջազգային զորքերի դուրսբերումը կարող է վտանգել երկրի կանանցից շատերի կյանքը։

Զեկույցում նշվում է, որ Աֆղանստանում բազմաթիվ կանայք մինչ օրս բախվում են կենցաղային բռնության, բռնի ամուսնությունների, բռնաբարությունների, քարկոծելու միջոցով մահապատժի ենթարկվելու և այլ խնդիրների հետ։ Ըստ ՄԱԿ–ի՝ մի շարք կանանց ստիպում են ինքնահրկիզվել անցանկալի տղամարդու հետ ամուսնությունը մերժելու համար։ Հաշվետվության մեջ բերված են կանանց խոշտանգման բազմաթիվ դեպքեր։ «Աֆղանստանի կանանց ճակատագիրը մազից է կախված»,–ամփոփել են ՄԱԿ փորձագետները։

Այս խորագրի վերջին նյութերը