«Ես Ռոբերտ Քոչարյանը չեմ» ծրագրի շրջանակներում Սերժ Սարգսյանը 2008թ. սկսեց «նախաձեռնողական» արտաքին քաղաքականություն վարել։ Արդյունքների մասին հիշեցնելու կարիք չկա։ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը դարձավ դասագրքային այն առումով, թե ինչպես չի կարելի վարել արտաքին կուրսը։
Ձախողվելով «ֆուտբոլում»՝ ՀՀԿ ղեկավարն այժմ ուզում է վերադառնալ կոմպլեմենտարիզմին, բայց այլ անվան տակ։ Սերժսարգսյանական կոմպլեմենտարիզմի անունը «և–և» է։
«Եվ–և»–ի շրջանակներում Հայաստանի շահն ամբողջությամբ մոռացության է տրվել։
Սարգսյանի «և–և»–ը կրկին «նախաձեռնողական» է։ Նա Մոսկվայում բամբասում է Արևմուտքից, իսկ Բրյուսելում՝ Ռուսաստանից։ Պուտինին հանդիպելիս Սարգսյանն «այո» է ասում։ Ուշագրավն այն է, որ նա «այո» է ասում նաև եվրաչինովնիկներին, և դա այն դեպքում, երբ այդ «այո»–ն խոր հակասության մեջ է մտնում Կրեմլում հնչեցված «այո»–ի հետ։
Այս ամենը բերել է նրան, որ մեր արտաքին գործընկերները շատ լավ հասկացել են Սարգսյանի «այո»–ի արժեքն ու Հայաստանին դրել են «կամ–կամ» ընտրության առաջ։
Սարգսյանը, շփոթելով արտաքին քաղաքականությունն ու պետության անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը գեղի կլուբում «շուստրիություն» կամ խաղատանը բլեֆ անելու հետ, «կամ–կամ»–ի տակից ուզում է դուրս գալ իրեն հոգեհարազատ մեթոդով։
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի «քաղաքական հարեմում» կան թե՛ «թունդ արևմտամետներ» (Դավիթ Շահնազարյան, սուտի դեմոկրատներ, իգորմուրադյաններ, արամզավենիչներ և այլն), թե՛ «թունդ ռուսամետներ» (Արտաշես Գեղամյան և այլն)։ Սրանք իրարից տարբերվում են ձևով, բայց բովանդակությամբ նույնն են, այսինքն՝ գտնվում են նույն ճամբարում։
«Քաղաքական հարեմի» մի թևը չի կարդացել ԵՄ–ի հետ ասոցացման ու Եվրամիության հետ խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի տեքստը, բայց կողմ է դրան ու ողջունում է այդ թեմայով բանակցությունների ավարտը։ Իսկ մյուս թևն էլ ծանոթ չէ ՌԴ–ի առաջարկած Մաքսային միության համաձայնագրի տեքստին, բայց մարմնի բոլոր վերջույթներով կողմ է դրան։ Ասել է թե՝ Սարգսյանին կից գործող մանր կոմերսանտներին ու քաղաքական ավանտյուրիստներին սխալ է «մետության» կոդով բաժանելը։ Նրանք բոլորն էլ սերժամետ են։ Եթե «Մեծ վեզիրը» նրանց հակառակ հանձնարարությունները տա, ապա Գեղամյանն, օրինակ, կդառնա մոլի ռուսաֆոբ և Արևմուտքի վկա, իսկ Շահնազարյանը կհիշի իր կագեբեշնիկական անցյալը և հանդես կգա «Հավերժ Ռուսաստանի հետ» ծրագրային հոդվածով։ Այնպես որ, «քաղաքական հարեմում» դերաբաժանումը խիստ պայմանական է։
Սարգսյանն իրեն կից գործող այս հաճախորդների շուրթերով մե՛րթ Ռուսաստանին է քծնում, մե՛րթ Արևմուտքին։ Ասել է թե՝ փորձում է իր պատկերացմամբ միս ու արյուն տալ «և–և» քաղաքականությանը։
«Թունդ արևմտամետներն» ու «թունդ ռուսամետներն», այդպիսով, փորձում են մանևրի դաշտ ստեղծել շեֆի համար։ Սարգսյանը ռուսներին դեմ է տալիս ՀՀԿ խմբակցության անդամ Գեղամյանին, իսկ եվրոպացիներին ներկայանում է արևմտամետի հագուկապով, իսկ ժողգործիքների համույթին էլ պատվիրում է «lragir.am»–ների էջերից իր արևմտամետության մասին «նաղլն» անել։
Արտաքին քաղաքական դաշտում քյանդրբազություն անելու ֆունկցիան դրված է օֆշորային ընկերությունների և փողերի լվացման մեծ մասնագետ Տիգրան Սարգսյանի վրա։ Վարչապետը հա՛մ հայտարարում է, որ Հայաստանը չի կարող Մաքսային միության անդամ դառնալ, հա՛մ էլ հավաստիացնում է, որ պետք է արագացնել Մաքսային միությանն ինտեգրվելուն ուղղված քայլերը։ «Անկախ» մամուլն էլ իր հերթին Տիգրան Սարգսյանին ներկայացնում է որպես ՀՀ–ի արևմտամետ կուրս ընտրելու իրեղեն ապացույց։
«Հիմա Սարգսյանն արևմտամե՞տ է, թե՞ ռուսամետ»,– կհետաքրքրվի բանից բեխաբար ընթերցողը։ Բեխաբարին ասենք, որ Սարգսյանըոչմիբանամետ է և միևնույն ժամանակ՝ ամենինչամետ։ Այսինքն՝ աթոռամետ է։
«Մետության»չափման միավորը Սարգսյանի համարփողն է։ ԵՄ–ն խոստացել է ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում 1,5 մլրդ դոլարի չափ փող հատկացնել ՀՀ–ին։ Դրա համար Բաղրամյան 26–ում «արևմտամետ» են դարձել։
Ճիշտ է, ՌԴ–ն էլ է նույն չափի փող տալիս ՀՀ–ին, ընդ որում՝ տարիներ շարունակ, բայց, ի տարբերություն ԵՄ–ի հատկացվելիք փողի, ՌԴ–ից ուղարկվող 1,5 մլրդ դոլար և ավելի գումարը գալիս է մասնավոր տրանսֆերտների տեսքով ու հայտնվում տնային տնտեսությունների տնօրինման տակ, և ՀՀ իշխանությունները միայն ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման ու հարկերի միջոցով են կարողանում ժողովրդի ձեռքից հավաքել այդ փողը, բայց, փաստորեն, մի մասն, այդուհանդերձ, մնում է մարդկանց ձեռքերում, իսկ ահա ԵՄ–ն 1,5 մլրդ դոլարի հասնող գրանտը տալու է անմիջապես ՀՀ իշխանություններին։ Երկրորդ տարբերակը ձեռնտու է անձամբ Սերժ Սարգսյանին, քանզի Արևմուտքից ստացվող գումարի հետ նա կարող է վարվել այնպես, ինչպես վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի անունից վերցրած վարկերի հետ։
Եվ այսպես, փողն է պատճառը, որ Սարգսյանն «արևմտամետ» է դարձել։ Բայց այստեղ կա մի մեծ «բայց»։
Բանն այն է, որ «նախաձեռնողականության» հետևանքով հսկայական հարված է հասցվել ՀՀ և ԼՂՀ անվտանգության համակարգին։ Ասել է թե՝ հայկական երկու պետությունների անվտանգությունը Բաղրամյան 26–ը դարձրել է առևտրի առարկա։ Ու արդեն կապ չունի, թե դա արվել է անմեղսունակությա՞ն, թե՞ պետրոսգետադարձության պատճառով։ Թեպետ մի քիչ դժվար է հավատալը, որ սերժսարգսյանական «և–և»–ն անմեղսունակության արդյունք է։ Հետևաբար՝ «կամ–կամը» պետք է կիրառել երկրի ներսում։ Կա՛մ Սարգսյանն ու իր նեղ թիմը պարտության կմատնեն Հայաստանին, կա՛մ մենք չվաստակած հանգստի կուղարկենք նրանց։ Երրորդ տարբերակ չկա։
Սերժ Սարգսյանի «և–և» քաղաքականությունը
«Ես Ռոբերտ Քոչարյանը չեմ» ծրագրի շրջանակներում Սերժ Սարգսյանը 2008թ. սկսեց «նախաձեռնողական» արտաքին քաղաքականություն վարել։ Արդյունքների մասին հիշեցնելու կարիք չկա։ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը դարձավ դասագրքային այն առումով, թե ինչպես չի կարելի վարել արտաքին կուրսը։
Ձախողվելով «ֆուտբոլում»՝ ՀՀԿ ղեկավարն այժմ ուզում է վերադառնալ կոմպլեմենտարիզմին, բայց այլ անվան տակ։ Սերժսարգսյանական կոմպլեմենտարիզմի անունը «և–և» է։
«Եվ–և»–ի շրջանակներում Հայաստանի շահն ամբողջությամբ մոռացության է տրվել։
Սարգսյանի «և–և»–ը կրկին «նախաձեռնողական» է։ Նա Մոսկվայում բամբասում է Արևմուտքից, իսկ Բրյուսելում՝ Ռուսաստանից։ Պուտինին հանդիպելիս Սարգսյանն «այո» է ասում։ Ուշագրավն այն է, որ նա «այո» է ասում նաև եվրաչինովնիկներին, և դա այն դեպքում, երբ այդ «այո»–ն խոր հակասության մեջ է մտնում Կրեմլում հնչեցված «այո»–ի հետ։
Այս ամենը բերել է նրան, որ մեր արտաքին գործընկերները շատ լավ հասկացել են Սարգսյանի «այո»–ի արժեքն ու Հայաստանին դրել են «կամ–կամ» ընտրության առաջ։
Սարգսյանը, շփոթելով արտաքին քաղաքականությունն ու պետության անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը գեղի կլուբում «շուստրիություն» կամ խաղատանը բլեֆ անելու հետ, «կամ–կամ»–ի տակից ուզում է դուրս գալ իրեն հոգեհարազատ մեթոդով։
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի «քաղաքական հարեմում» կան թե՛ «թունդ արևմտամետներ» (Դավիթ Շահնազարյան, սուտի դեմոկրատներ, իգորմուրադյաններ, արամզավենիչներ և այլն), թե՛ «թունդ ռուսամետներ» (Արտաշես Գեղամյան և այլն)։ Սրանք իրարից տարբերվում են ձևով, բայց բովանդակությամբ նույնն են, այսինքն՝ գտնվում են նույն ճամբարում։
«Քաղաքական հարեմի» մի թևը չի կարդացել ԵՄ–ի հետ ասոցացման ու Եվրամիության հետ խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի տեքստը, բայց կողմ է դրան ու ողջունում է այդ թեմայով բանակցությունների ավարտը։ Իսկ մյուս թևն էլ ծանոթ չէ ՌԴ–ի առաջարկած Մաքսային միության համաձայնագրի տեքստին, բայց մարմնի բոլոր վերջույթներով կողմ է դրան։ Ասել է թե՝ Սարգսյանին կից գործող մանր կոմերսանտներին ու քաղաքական ավանտյուրիստներին սխալ է «մետության» կոդով բաժանելը։ Նրանք բոլորն էլ սերժամետ են։ Եթե «Մեծ վեզիրը» նրանց հակառակ հանձնարարությունները տա, ապա Գեղամյանն, օրինակ, կդառնա մոլի ռուսաֆոբ և Արևմուտքի վկա, իսկ Շահնազարյանը կհիշի իր կագեբեշնիկական անցյալը և հանդես կգա «Հավերժ Ռուսաստանի հետ» ծրագրային հոդվածով։ Այնպես որ, «քաղաքական հարեմում» դերաբաժանումը խիստ պայմանական է։
Սարգսյանն իրեն կից գործող այս հաճախորդների շուրթերով մե՛րթ Ռուսաստանին է քծնում, մե՛րթ Արևմուտքին։ Ասել է թե՝ փորձում է իր պատկերացմամբ միս ու արյուն տալ «և–և» քաղաքականությանը։
«Թունդ արևմտամետներն» ու «թունդ ռուսամետներն», այդպիսով, փորձում են մանևրի դաշտ ստեղծել շեֆի համար։ Սարգսյանը ռուսներին դեմ է տալիս ՀՀԿ խմբակցության անդամ Գեղամյանին, իսկ եվրոպացիներին ներկայանում է արևմտամետի հագուկապով, իսկ ժողգործիքների համույթին էլ պատվիրում է «lragir.am»–ների էջերից իր արևմտամետության մասին «նաղլն» անել։
Արտաքին քաղաքական դաշտում քյանդրբազություն անելու ֆունկցիան դրված է օֆշորային ընկերությունների և փողերի լվացման մեծ մասնագետ Տիգրան Սարգսյանի վրա։ Վարչապետը հա՛մ հայտարարում է, որ Հայաստանը չի կարող Մաքսային միության անդամ դառնալ, հա՛մ էլ հավաստիացնում է, որ պետք է արագացնել Մաքսային միությանն ինտեգրվելուն ուղղված քայլերը։ «Անկախ» մամուլն էլ իր հերթին Տիգրան Սարգսյանին ներկայացնում է որպես ՀՀ–ի արևմտամետ կուրս ընտրելու իրեղեն ապացույց։
«Հիմա Սարգսյանն արևմտամե՞տ է, թե՞ ռուսամետ»,– կհետաքրքրվի բանից բեխաբար ընթերցողը։ Բեխաբարին ասենք, որ Սարգսյանը ոչմիբանամետ է և միևնույն ժամանակ՝ ամենինչամետ։ Այսինքն՝ աթոռամետ է։
«Մետության» չափման միավորը Սարգսյանի համար փողն է։ ԵՄ–ն խոստացել է ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում 1,5 մլրդ դոլարի չափ փող հատկացնել ՀՀ–ին։ Դրա համար Բաղրամյան 26–ում «արևմտամետ» են դարձել։
Ճիշտ է, ՌԴ–ն էլ է նույն չափի փող տալիս ՀՀ–ին, ընդ որում՝ տարիներ շարունակ, բայց, ի տարբերություն ԵՄ–ի հատկացվելիք փողի, ՌԴ–ից ուղարկվող 1,5 մլրդ դոլար և ավելի գումարը գալիս է մասնավոր տրանսֆերտների տեսքով ու հայտնվում տնային տնտեսությունների տնօրինման տակ, և ՀՀ իշխանությունները միայն ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման ու հարկերի միջոցով են կարողանում ժողովրդի ձեռքից հավաքել այդ փողը, բայց, փաստորեն, մի մասն, այդուհանդերձ, մնում է մարդկանց ձեռքերում, իսկ ահա ԵՄ–ն 1,5 մլրդ դոլարի հասնող գրանտը տալու է անմիջապես ՀՀ իշխանություններին։ Երկրորդ տարբերակը ձեռնտու է անձամբ Սերժ Սարգսյանին, քանզի Արևմուտքից ստացվող գումարի հետ նա կարող է վարվել այնպես, ինչպես վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի անունից վերցրած վարկերի հետ։
Եվ այսպես, փողն է պատճառը, որ Սարգսյանն «արևմտամետ» է դարձել։ Բայց այստեղ կա մի մեծ «բայց»։
Բանն այն է, որ «նախաձեռնողականության» հետևանքով հսկայական հարված է հասցվել ՀՀ և ԼՂՀ անվտանգության համակարգին։ Ասել է թե՝ հայկական երկու պետությունների անվտանգությունը Բաղրամյան 26–ը դարձրել է առևտրի առարկա։ Ու արդեն կապ չունի, թե դա արվել է անմեղսունակությա՞ն, թե՞ պետրոսգետադարձության պատճառով։ Թեպետ մի քիչ դժվար է հավատալը, որ սերժսարգսյանական «և–և»–ն անմեղսունակության արդյունք է։ Հետևաբար՝ «կամ–կամը» պետք է կիրառել երկրի ներսում։ Կա՛մ Սարգսյանն ու իր նեղ թիմը պարտության կմատնեն Հայաստանին, կա՛մ մենք չվաստակած հանգստի կուղարկենք նրանց։ Երրորդ տարբերակ չկա։
Կարեն Հակոբջանյան