Աշխարհ

27.07.2013 12:06


Եգիպտոսում բախումները նախկին նախագահի կողմնակիցների և հակառակորդների միջև շարունակվում են, կան զոհեր և վիրավորներ

Եգիպտոսում բախումները նախկին նախագահի կողմնակիցների և հակառակորդների միջև շարունակվում են, կան զոհեր և վիրավորներ

Եգիպտոսում հեղաշրջման հետևանքով հեռացված նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների կողմից անցկացվող զանգվածային ցույցերը երեկ վերաճել են բախումների:

Ցույցերը վերսկսվել են երեկ՝ ուրբաթօրյա երեկոյան աղոթքից հետո։ Մուրսիի կողմնակիցները, ինչպես միշտ, հավաքվել են Կահիրեում՝ Ռաբա-ալ-Ադավիյա մզկիթի մոտ, իսկ հակառակորդները բանակային հրամանատարության կոչով հավաքվել են Թահրիրի հրապարակում:

Մուրսիի կողմնակիցները հայտարարում են, որ բախումների ընթացքում զոհվել է 31 մարդ, սակայն այդ տեղեկատվությունը դեռ չի հաստատվում. հայտնի է միայն 11 մարդու տուժվելու և վնասվելու մասին։ Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի»-ն:

Բախումներ են արձանագրվել նաև երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում` Ալեքսանդրիայում, որոնց հետևանքով զոհվել է հինգ մարդ, ավելի քան 72 հոգի վնասվածքներ է ստացել:

Այս խորագրի վերջին նյութերը