-ՏարոնՄարգարյանըմեկ օրվա ընթացքում երկուանգամիրարամերժհայտարարույթուններարեց, որոնցարդյունքումայդպեսէլհստակչհասկացվեց՝մնալո՞ւէուղեվարձը հարյուրդրամ, թե՞ոչ, քանիոր, ըստէության՝ՏարոնՄարգարյանը ներկայացրեցժամանակավորորոշում: Սակայնհամացանցումարդենհաղթանակածտրամադրություններիկարելիէհանդիպել: Սաիրո՞քհաղթանակէր, թե՞պարզապեսխնդրիժամակավորլուծում, որըգոլորշիբացթողնելունպատակէ հետապնդում:
-Կարծում եմ, որ սա ժամանակավոր հաղթանակ է: Հիասթափությունն այնքան մեծ է բոլորիս մեջ, որ վստահ ենք՝ եթե մի հարցում նույնիսկ զիջումների գնան, մեկ այլ տեղից կհարվածեն, և, ցավոք, էդպես էլ կլինի: Ես Տարոն Մարգարյանին չեմ մեղադրում, որովհետև վստահ եմ, որ հարցերն ավելի վերևից են կառավարվում, և քաղաքապետը միշտ չէ, որ ի զորու է միայնակ որոշումներ ընդունել:
–Միանշանակ՝ հարցը 50 դրամը չէ, չնայած՝ ամսվա կտրվածքով այն այդքան էլ փոքր գումար չի կազմում և կարող է մեկ ամսվա հաց գնելու գինն արժենալ: Ծիծաղելի է «թանկացումն ի օգուտ ժողովրդի» արտահայտությունը. ցինիզմն արդեն չափ ու սահման չի ճանաչում: Ցավոք՝ դեռ մեր ժողովուրդը թմբիրի մեջ է և պատրաստ չէ մեկ մարդու պես ոտքի կանգնել, բայց անգործությունը վտանգավոր բան է. գուցե կոպիտ կհնչի, գուցե բազմաթիվ անեծքների կարժանանամ՝ սա ասելով, բայց կարծում եմ, որ այսպիսի հնազանդութունը բերեց ցեղասպանության, որովհետև կրկին ջոկատներ կային, որ մինչև արյան վերջին կաթիլը կռվեցին, բայց մեկ մարդու նման չկանգնեցին, հավատացին, հարմարվեցին, խաբվեցին... Այդպիսի օրեր տեսած ժողովուրդն իրավունք չուներ այլևս հնազանդվելու:
–Սավերջինտարիներիմիակընդվզումնէր, որինմասնակցեցինշոու-բիզնեսի բազմաթիվներկայացուցիչներ, սակայնմերերկրումեղելենշատուշատայլ քաղաքացիականընդվզումներ և ճչացող անարդարության դեմ պայքար, որոնցիցնրանքանմասնենմնացել: Ի՞նչեք կարծում, բարձրաձայնվածխնդրիկարևորությո՞ւննէրպատճառը, թե՞պարզապես արդենբոլորիհամբերությանբաժակըլցվելէ:
–Շատերս գրեթե բոլոր պայքարներում եղել ենք կամ սկսել ենք, բայց ժողովուրդը շոու-բիզնեսին էլ չի վստահում ... ցանկացած խնդիր, որ բարձրացրել եմ, միշտ գոնե մեկը եղել է, որ ասել է՝ ո՞ւմ պատվերն ես կատարում: Դա հիասթափեցնում ու կոտրում է ... ինքս բազմիցս լուտանքների արժանանալով՝ գիտեմ, որ հեշտ չէ դրան դիմանալը: Բայց այս անգամ համբերության բաժակը լցվեց, և այնպիսի մարդիկ ոտքի կանգնեցին, որ անսպասելի և հաճելի էր, դրա համար էլ ժողովուրդը ոգևորվեց։ Հերթական անգամ՝ խորին հարգանքս Հայկ Մարությանին, որ պրակտիկ դաշտ բերեց պայքարն ու գլխավորեց: Հուսով եմ՝ իշխանությունները վերջապես կհասկանան, որ ամեն ինչ սահման ունի, և ժողովուրդն էլ կարող է հանկարծ չդիմանալ ու պայքարել, իսկ հիասթափված ժողովուրդն ամեն ինչի ընդունակ է, որովհետև արդեն այսպես ապրել անկարելի է:
Լուսինե Բադալյան. «Սա ժամանակավոր հաղթանակ է»
Հարցազրույց հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանի հետ:
-Տարոն Մարգարյանը մեկ օրվա ընթացքում երկու անգամ իրարամերժ հայտարարույթուններ արեց, որոնց արդյունքում այդպես էլ հստակ չհասկացվեց՝ մնալո՞ւ է ուղեվարձը հարյուր դրամ, թե՞ ոչ, քանի որ, ըստ էության՝ Տարոն Մարգարյանը ներկայացրեց ժամանակավոր որոշում: Սակայն համացանցում արդեն հաղթանակած տրամադրությունների կարելի է հանդիպել: Սա իրո՞ք հաղթանակ էր, թե՞ պարզապես խնդրի ժամակավոր լուծում, որը գոլորշի բաց թողնելու նպատակ է
հետապնդում:
-Կարծում եմ, որ սա ժամանակավոր հաղթանակ է: Հիասթափությունն այնքան մեծ է բոլորիս մեջ, որ վստահ ենք՝ եթե մի հարցում նույնիսկ զիջումների գնան, մեկ այլ տեղից կհարվածեն, և, ցավոք, էդպես էլ կլինի: Ես Տարոն Մարգարյանին չեմ մեղադրում, որովհետև վստահ եմ, որ հարցերն ավելի վերևից են կառավարվում, և քաղաքապետը միշտ չէ, որ ի զորու է միայնակ որոշումներ ընդունել:
–Ի վերջո, այս քաղաքացիական ընդվզումը հիսուն դրամ վճարել չկարողանալո՞ւ, թե՞ անօրինական որոշումներին չենթարկվելու՝ ՀՀ քաղաքացիների արդարացի բողոքն է:
–Միանշանակ՝ հարցը 50 դրամը չէ, չնայած՝ ամսվա կտրվածքով այն այդքան էլ փոքր գումար չի կազմում և կարող է մեկ ամսվա հաց գնելու գինն արժենալ:
Ծիծաղելի է «թանկացումն ի օգուտ ժողովրդի» արտահայտությունը. ցինիզմն արդեն չափ ու սահման չի ճանաչում: Ցավոք՝ դեռ մեր ժողովուրդը թմբիրի մեջ է և պատրաստ չէ մեկ մարդու պես ոտքի կանգնել, բայց անգործությունը վտանգավոր բան է. գուցե կոպիտ կհնչի, գուցե բազմաթիվ անեծքների կարժանանամ՝ սա ասելով, բայց կարծում եմ, որ այսպիսի հնազանդութունը բերեց ցեղասպանության, որովհետև կրկին ջոկատներ կային, որ մինչև արյան վերջին կաթիլը կռվեցին, բայց մեկ մարդու նման չկանգնեցին, հավատացին, հարմարվեցին, խաբվեցին... Այդպիսի օրեր տեսած ժողովուրդն իրավունք չուներ այլևս հնազանդվելու:
–Սա վերջին տարիների միակ ընդվզումն էր, որին մասնակցեցին շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, սակայն մեր երկրում եղել են շատ ու շատ այլ քաղաքացիական ընդվզումներ և ճչացող անարդարության դեմ պայքար, որոնցից նրանք անմասն են մնացել: Ի՞նչ եք
կարծում, բարձրաձայնված խնդրի կարևորությո՞ւնն էր պատճառը, թե՞ պարզապես արդեն բոլորի համբերության բաժակը լցվել է:
–Շատերս գրեթե բոլոր պայքարներում եղել ենք կամ սկսել ենք, բայց ժողովուրդը շոու-բիզնեսին էլ չի վստահում ... ցանկացած խնդիր, որ բարձրացրել եմ, միշտ գոնե մեկը եղել է, որ ասել է՝ ո՞ւմ պատվերն ես
կատարում: Դա հիասթափեցնում ու կոտրում է ... ինքս բազմիցս լուտանքների արժանանալով՝ գիտեմ, որ հեշտ չէ դրան դիմանալը: Բայց այս անգամ համբերության բաժակը լցվեց, և այնպիսի մարդիկ ոտքի կանգնեցին, որ անսպասելի և հաճելի էր, դրա համար էլ ժողովուրդը ոգևորվեց։ Հերթական անգամ՝ խորին հարգանքս Հայկ Մարությանին, որ պրակտիկ դաշտ բերեց պայքարն ու գլխավորեց: Հուսով եմ՝ իշխանությունները վերջապես կհասկանան, որ ամեն ինչ սահման ունի, և ժողովուրդն էլ կարող է հանկարծ չդիմանալ ու պայքարել, իսկ հիասթափված ժողովուրդն ամեն ինչի ընդունակ է, որովհետև արդեն այսպես
ապրել անկարելի է:
Հարցազրույցը՝ Տաթևիկ Պողպատյանի