Աշխարհ

26.07.2013 11:38


Եգիպտոսի բանակի հրամանատարությունը «Մահմեդական եղբայրներին» վերջնագիր է ներկայացրել

Եգիպտոսի բանակի հրամանատարությունը «Մահմեդական եղբայրներին» վերջնագիր է ներկայացրել

Եգիպտոսի զինվորական հրամանատարությունը «Մահմեդական եղբայրներին» վերջնագիր է ներկայացրել` պահանջելով միանալ քաղաքական հաշտության ծրագրին, որի համար ընդդիմությանը տրամադրել են 48 ժամ: Եթե ընդդիմությունը երկխոսության առաջարկից հրաժարվի, բանակը խոստանում է կոշտ պատասխան տալ անկարգությունների և բռնությունների ցանկացած կոչին, իսկ եթե իսլամիստների առաջնորդները բախումներ հրահրեն, բանակը դրան կպատասխանի զենքը ձեռքին:

Սպասվում է, որ այսօր Կահիրեում ու Ալեքսանդրիայում տեղի կունենան հերթական հանրահավաքները: Այս անգամ բանակի հրամանատարը ժողովրդին կոչ է արել դուրս գալ փողոց ու իր աջակցությունը հայտնելու ոստիկանությանն ու բանակին:

Այս խորագրի վերջին նյութերը