Ֆրանսիայի խորհրդարանը երկրի նախագահին կոպտելը թույլատրելի է համարել
Երեկ Ֆրանսիայի խորհրդարանը չեղյալ է հայտարարել 1881թ. ընդունված օրենքը, համաձայն որի նախագահի նկատմամբ վիրավորանքը կամ կոպտությունը պատասխանատվության էր ենթարկում:
Մինչ այս օրենքի ընդունումը երկրի ղեկավարը արտոնյալ կարգավիճակ ուներ՝ նրա հասցեին ասված կոպիտ խոսքն ինքնըստինքյան համարվում էր իրավախախտում, իսկ այժմ արդեն վիրավորանք ստացած նախագահը զրպարտանքի կամ վարկաբեկման փաստով պետք է դիմի դատարան:
Այս օրենքի ընդունման պատճառ է հանդիսացել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը. այնտեղ նշված է, որ Ֆրանսիան խախտել է ցուցարարներից մեկի իրավունքները, որին տուգանել էին նախագահ Սարիոզիին ուղված «Հեռացի´ր, հիմար» պաստառը կրելու համար:
Եվրոպական դատարանը գտել է, որ Ֆրանսիան խախտել է երկրի նախագահի մասին արտահայտվելու ցուցարարի իրավունքը: