Լրահոս

25.07.2013 16:01


Ջուլիան Ասանժը պաշտոնապես հայտարարել է «Վիկիլիքս» կուսակցության հիմնադրման մասին

Ջուլիան Ասանժը պաշտոնապես հայտարարել է «Վիկիլիքս» կուսակցության հիմնադրման մասին

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», «Վիկիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն այսօր պաշտոնապես հայտարարել է «Վիկիլիքս» կուսակցության ստեղծման մասին: Այդ կուսակցությունը կմասնակցի Ավստրալիայում սեպտեմբեր ամսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

«The Australian» թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է. ««Վիկիլիքս» կուսակցության համար սենատում տեղեր գրավելը նույնն է, ինչ Ավստրալիայի լավագույն հետաքննող անկախ լրագրողներին խորհրդարան մտցնելը»:

Ըստ Ասանժի՝ Կանբերայի անազնիվ քաղաքական գործիչները հենց դրանից են ամենաշատը վախենում: Նա հայտարարել է, որ կուսակցությունը կառաջադրի յոթ թեկնածու Նոր Հարավային Ուելս, Վիկտորիա և Արևմտյան Ավստրալիա նահանգներում: Ասանժի խոսքերով՝ կուսակցության առանցքային արժեքներն են լինելու թափանցիկությունը, հաշվետվությունը և օրինականությունը:

Ավստրալիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան սեպտեմեբրի 14-ին: Լեյբորիստական կուսակցության առաջնորդ, երկրի վարչապետ Կ. Ռադի հիմնական հակառակորդը Թոնի Էբոթի առաջնորդած «Լիբերալ կուսակցությունն» է:

Այս խորագրի վերջին նյութերը