Ռուբեն Հակոբյանի կարծիքով՝ այն, որ ղարաբաղյան հարցը պետք է փոխզիջումային լինի, «ոչ մի բանական մարդ չպետք է կասկածի ենթարկի», սակայն հայկական կողմից որևէ հիմնավոր փաստարկ, թե ի՞նչ նշաձողերի շրջանակներում է ընթանալու փոխզիջման գործընթացը, չկա, այնինչ Ադրբեջանը շատ հստակ դա ամրագրել է իր համար։
Նրա համար նաև անհասկանալի է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խշխանությունների պահվածքը, քանի որ միշտ հայտարարվել է, թե նման պահերին իրենք իրենց ձայնը կբարձրացնեն, չեն ենթարկվի որևէ փաստաթղթի, եթե դա իրենց շահերից չի բխում և այլն։ Սակայն այդ հայտարարությունները շուտասելուկի նման ասվում և անհետևանք են մնում։
-Ես չեմ զգում, որ ԼՂՀ իշխանությունները ցանկություն ունեն իսկապես կողմ դառնալու։ Այնքան պարզ ճշմարտություն է, որ ԼՂՀ-ն կարող է բանակցությունների կողմ դառնալ, որ դրա համար հատուկ ոչինչ պետք չէ։ Փաստաթղթային ձևով կարող են հասկացնել, որ հայաստանյան իշխանությունները չպետք է իրենց անունից խոսեն։ Կարող եմ ենթադրություններ անել, որ այս հարցում ԼՂՀ և ՀՀ իշխանությունները պայմանավորվածություն ունեն, որ ԼՂ-ն իր դժգոհությունը արտահայտի, բայց բանակցային գործընթացը վարի Հայաստանը,- ասել է Ռ.Հակոբյանը։
ԼՂՀ-ի և ՀՀ–ի միջև պայմանավորվածություն կա՞

7or.am