Իսպանիայի վարչապետ Մարիաոն Ռախոյը խոստացել է երկրի խորհրդարանում հանդես գալ պարզաբանումներով՝ ի պատասխան իր հասցեին հնչող կոռուպցիոն մեղադրանքների, որոնք սպառնում են տապալել նրա գլխավորած կառավարությունը:
Ռախոյը նաև հայտարարել է, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում պատգամավորներին կներկայացնի լիարժեք հաշվետվություն և բոլոր անհրաժեշտ պարզաբանումները:
Նշենք, որ վարչապետին կոռուպցիայի մեջ է մեղադրել իշխող Ժողովրդական կուսակցության նախկին գանձապետ Լուիս Բարսենասը, որը դատվում է կոռուպցիայի և խարդախությունների մեղադրանքով: Իշխող կուսակցության նախկին գանձապետը հայտարարել է, որ վարչապետը նույնպես մասնաբաժին է ունեցել ստացվող ապօրինի գանձումներից:
Ռախոյը հերքում է նախկին գանձապետի կողմից իրեն ներկայացվող մեղադրանքները, սակայն իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ 2011-2013թթ. վարչապետը նախկին գանձապետի հետ եղել է «անմիջական և մշտական» կապի մեջ:
Իսպանական ընդդիմությունը սպառնում է կառավարությանն անվստահության քվեարկություն նախաձեռնել, եթե Ռախոյը սպառիչ բացատրություններ չտա կոռուպցիոն մեղադրանքների կապակցությամբ:
Իսպանիայի վարչապետը մեղադրվում է կոռուպցիայի մեջ