Աշխարհ

22.07.2013 09:46


Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել զգույշ լինել ԱՄՆ–ի հետ հարաբերվելիս

Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել զգույշ լինել ԱՄՆ–ի հետ հարաբերվելիս

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին չի բացառել Միացյալ Նահանգների հետ երկխոսության հնարավորությունը, սակայն կոչ է արել զգուշավորություն ցուցաբերել ԱՄՆ կառավարության հետ հարաբերվելիս՝ վերջինիս անվանելով «ոչ հուսալի»։

Այդ մասին Խամենեին հայտարարել է նախօրեին՝ Իրանի քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ավելի վաղ ես հայտարարել էի, որ մեծ ապասումներ չունեմ ԱՄՆ–ի հետ բանակցություններից, չնայած վերջին տարիներին ես չեմ արգելել երկխոսությունը առանձնահատուկ խնդիրների կարգավորման նպատակով, օրինակ՝ Իրաքի հիմնահարցի շուրջ»,–«ՌԻԱ-Նովոստի»–ի փոխանցմամբ՝ ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։

Նա ընդգծել է, որ աշխարհի երկրների հետ արդյունավետ հարաբերություններ կառուցելու համար Իրանը պետք է հասկանա վերջիններիս նպատակներն ու ռազմավարությունը։

Այս խորագրի վերջին նյութերը