Ռազմիկ Դավոյան. «Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն առաջիկա հանդիպմանը որևէ փաստաթուղթ չեն ստորագրի»
-Կարծում եմ, որ որևէ բան չի ստորագրվի,- «Ազդակ» ակումբում «7օր»-ի հարցին ի պատասխան՝ ասել է գրող, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։
Դեռևս բազմաթիվ կետեր կան, որոնք պետք է հակամարտող կողմերը ճշտեն՝ կարծում է նա.
-Կարող է՝ նախնական բանավոր խոսակցություններ ունենան հարցերի վերաբերյալ, բայց որ փաստաթուղթ դնեն առջները՝ ստորագրելու համար, կարծում եմ, որ չի լինի, որովհետև, իսկապես, շատ հարցեր կան ճշտելու։
Ռ. Դավոյանը նաև ասել է, որ Իլհամ Ալիևի կտրուկ հայտարարությունները զուտ Ադրբեջանի ներքին շրջանառության և սեփական ժողովրդի առջև պարծենալու համար են:
-Հանդիպման ժամանակ կերևա՝ որքանո՞վ է ինքն իր հայտարարությունների տերը և, միաժամանակ, կերևա, թե մեր նախագահն ինչքանո՞վ և ինչպե՞ս է պատասխանում դրան։ Ես հույս ունեմ, որ նա արժանի պատասխան կստանա այդ հանդիպամն ժամանակ,- ասել է Ռ. Դավոյանը։

7or.am