Լրահոս

15.07.2009 13:18


Չինաստանը կոչ է արել Էրդողանին ետ վերցնել «ցեղասպանություն» բնորոշումը

Երեքշաբթի օրը Չինաստանը հերքել է Թուրքիայի մեղադրանքը, համաձայն որի Սինցզյան շրջանում տեղի ունեցող իրադարձությունները որակվել էին որպես ցեղասպանություն: Չինական պաշտոնական օրաթերթը կոչ է արել Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանին ետ վերցնել «ցեղասպանություն» բնորոշումը: Ըստ Պեկինի՝ դրանք «անպատասխանատու և անհիմն» արտահայտություններ  են: Անգլերեն լեզվով հրատարակվող China Daily  թերթը դատապարտել է տեղի ունեցած ազգային բախումների վերաբերյալ կատարված արտահայտությունները: Էրդողանը գտնում է, որ Չինաստանը զոհերի թվի աճից խուսափելու նպատակով պետք է միջամտություն ցուցաբերի: Ըստ Չինաստանի՝ Էրդողանը իրենց «ներքին խնդիրներով»  չպետք է զբաղվի: «Միայն այն փաստը, որ 184 զոհվածներից 137 խան-չինացիներ էին, կատարվածի մասին շատ բան է ասում»,-գրում է թերթը: 

Միջադեպի կապակցությամբ Հոլանդական «Spits» թերթն իր ընթերցողներին հիշեցրել է.«Թուրքիայի ղեկավարությունը գտնում է, թե անցած դարասկզբին թուրքերի կողմից հայերի հանդեպ կատարված արյունալի ոճրագործությունը չի կարող ցեղասպանություն անվանվել»:

 

Այս խորագրի վերջին նյութերը