Լրահոս

21.01.2011 14:31


Ա. Բադալյան. ««Ժառանգություն»-ը հիմնականում զբաղված է եղել հասարակական գործունեությամբ»

Քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը հրավիրված մամուլի ասուլիսում անդրասդարձել է «Ժառանգություն» կուսակցությանը։

-Խորհրդարանում չկա «Ժառանգություն» կուսակցություն, այնտեղ կա միայն «Ժառանգության» խմբակցություն, - ասել է փորձագետը։

Նա նաև նշել է, որ կուսակցությունը մինչ այս որևէ հստակ քաղաքական դիրքորոշմամբ հանդես չի եկել և հիմնականում զբաղված է եղել հասարակական գործունեությամբ, ինչպես օրինակ՝ Թեղուտի անտառի կտրման և ԱՊՊԱ կտրոնների դեմ քաղաքացիական նախաձեռնություններով։ Ա. Բադալյանի կարծիքով՝ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհանիսսյանին պետք է փոխել, քանի որ, հանդիսանալով որպես առաջնորդի վրա հիմնված կուսակցություն, նա ոչ մի տեղ ի հայտ չի գալիս։

Այս խորագրի վերջին նյութերը