Աշխարհ

19.07.2013 09:38


Բրազիլիայում շարունակվում են ցույցերն ընդդեմ սոցիալ-տնտեսական քաղաքականության

Բրազիլիայում շարունակվում են ցույցերն ընդդեմ սոցիալ-տնտեսական քաղաքականության

Բրազիլիայում շարունակվում են զանգվածային բողոքի գործողություններն ընդդեմ իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության։ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ նախօրեին անկարգություններ են տեղի ունեցել Ռիո դե Ժանեյրոյում՝ ձերբակալվել է ցույցի 15 մասնակից։ Ըստ ոստիկանության տվյալների՝ բողոքի գործողությանը մասնակցել է 600-800 մարդ: Բազմությունից քարեր են նետվել խանութների ու բանկերի ցուցափեղկերի ուղղությամբ։ Ցուցարարները պահանջել են զսպել գնաճը, կոռուպցիան, բարձրացնել առողջապահության և կրթության որակը:

Ցույցը մեկնարկել է Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Սերժիո Կաբրալի տան մոտից։ Հավաքված բազմությանը ցրելու նպատակով ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:

Այս խորագրի վերջին նյութերը