Լրահոս

15.07.2009 11:04


ԱՀԿ խոստովանում է՝ A/H1N1 գրիպն այլևս հնարավոր չէ կանգնեցնել

ԱՀԿ խոստովանում է՝  A/H1N1  գրիպն  այլևս հնարավոր չէ կանգնեցնել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ անհնար է կանգնեցնել A/H1N1 գրիպի վիրուսի տարածումը։ Պանդեմիան ստացել է անդառնալի բնույթ։ Միաժամանակ գիտնականները հրապարակել են նոր հետազոտությունների արդյունքները։ Առաջին՝ վարակվելու վտանգը սպառնում է միայն որոշակի տարիք ունեցող մարդկանց, երկրորդ՝ պարզվել է, թե ինչով է A/H1N1-ը տարբերվում սովորական գրիպից, և ինչ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ։ Գիտնականների եզրահանգմամբ՝  A/H1N1-ի նկատնմամբ իմունիտետ ունեն միայն մինչև 1918թ.-ը ծնված մարդիկ։ Հետազոտության հեղինակները դա բացատրում են նրանով, որ  նոր գրիպն ընդհանրություններ ունի 1918թ.-ին աղետ դարձաձ «իսպանուհու» հետ, որը տարբեր հաշվարկներով խլել է 25մլն.-ից մինչև 40 մլն. մարդու կյանք

Ըստ «Интерфакс»-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը